Լրահոս

27.08.2009 17:39


Անդրանիկ Քոչարյան. «Տիգրան Աբգարյանի մահվան փորձաքննությունը սխալ է և կիսատ »

Անդրանիկ Քոչարյան. «Տիգրան Աբգարյանի մահվան փորձաքննությունը սխալ է և կիսատ »

Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Տիգրան Աբգարյանի մահվան փորձաքննությունը սխալ է և կիսատ. չկան սպանված զինվորի համազգեստները, զրահաբաճկոնը, սաղավարտը, հետևաբար, անհնար էր որոշել՝ ինչ հեռավորությունից է սպանվել զինվորը: Ավելին, նա ասում է, թե զինվորի բաճկոնի վրա հայտնաբերվել է պղնձի հետ, ինչը նշանակում է, որ կրակոցը եղել է մոտ  տարածությունից: Այդ առումով շատ կարևոր նշանակություն ունեն դիպուկահարի ցուցմունքները, քանի որ նա, հավանաբար, միակ անձնավորությունն է, ով հնարավորություն է ունեցել տեսնելու, թե ով է կրակել Տիգրան Աբգարյանի վրա։

Նա նաև նշել է, որ փաստահավաք խմբի աշխատանքների ընթացքում նոր հանգամանքներ են պարզվել նաև ինքնաձիգների բաժանման հարցում։

-Մեզ ներկայացնում էին, որ ինքնաձիգները բաժանվել են մարտի  1-ի՝ երեկոյան ժամը  6-ից հետո։ Սակայն աշխատանքի ընթացքում պարզվել է, որ տեսաերիզում երևացող անձնավորությունը՝ Արթուր Մաթևոսյանը, ինքնաձիգով զինվել է ժամը 13-15-ի սահմաններում,- ասել է Անդրանիկ Քոչարյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը