Ուկրաինական Կրամատորսկի քաղաքապետ Գենադի Կոստյուկովը մայիսի 23-ին քաղխորհրդի արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ կքննարկվի ժամկետից շուտ նրա լիազորությունների դադարեցումը։ Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է քաղաքային խորհրդի կայքում։ Ավելի վաղ Կոստյուկովը դրական է արտահայտվել մայիսի 11-ին երկրի արևելքում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների մասին։ Նրա խոսքերով՝ այդ կերպ քաղաքացիներն «արտահայտել են իրենց վերաբերմունքը կենտրոնական իշխանության նկատմամբ»։ Կոստյուկովի հրաժարականի պատճառների մասին պաշտոնապես չի հաղորդվում։
Կրամատորսկի քաղաքապետը հրաժարական է տալիս

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։