Աշխարհ

21.05.2014 10:23


Ռադայի խաղաղության մասին հուշագիրը կարող է շրջադարձային լինել Ուկրաինայի համար

Ռադայի խաղաղության մասին հուշագիրը կարող է շրջադարձային լինել Ուկրաինայի համար

Պետդուման ողջունում է Գերագույն ռադայում ընդունված խաղաղության և փոխհամաձայնության մասին հուշագիրը։

«Ողջունում ենք այն փաստը, որ հենց Գերագույն ռադայում, որտեղ ամբողջ ընթացքում եղել են պատգամավորներ, որոնք պայքարում էին առանց բռնության Ուկրաինայի համար, ռուսաց լեզվով Ուկրաինայի, որը մայրենի լեզու է երկրի բնակչության զգալի մասի համար, վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ սթափ որոշում է ընդունվել»,–այս մասին հայտարարել է ԱՊՀ երկրների գործերով եվրասիական ներգրավվածության և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Նրա խոսքերով՝ հուշագրի ընդունումը «կարող է կարևոր որոշում հանդիսանալ Ուկրաինայում շրջադարձային քաղաքացիական փոխգործակցության, արյունահեղության դադարեցման և բռնության դեէսկալացիայի համար»։

«Այժմ հնարավորություն է ընձեռվել նաև խորհրդարանական դիվանագիտության հարթությունում աջակցել Ուկրաինայում խաղաղության վերականգնմանը և բռնության դադարեցմանը»,–հույս է հայտնել Սլուցկին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը