Լրահոս

21.05.2014 10:17


Թուրքիայում խոշոր ավտոպատահարի հետևանքով տուժել է 42 մարդ

Թուրքիայում խոշոր ավտոպատահարի հետևանքով տուժել է 42 մարդ

Թուրքայի Իզմիթ քաղաքի ավտոմայրուղում խոշոր ավտոպատահար է տեղի ունեցել։ Իրար են բախվել 24 ավտոմեքենա։

Թուրքական ԶԼՄ–ի հաղորդմամբ՝ 2 ուղևորատար ավտոբուսների, 18 բեռնատարների և 4 մարդատար մեքենաների բախման հետևանքով տուժել է 42 մարդ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից 5-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։

Վթարի պատճառով ամբողջությամբ դադարեցվել է Անկարայի ուղղությամբ տրանսպորտի երթևեկությունը։

Այս խորագրի վերջին նյութերը