Աշխարհ

21.05.2014 09:53


«Google»-ի ապրանքանիշը ճանաչվել է ամենաթանկն աշխարհում

«Google»-ի ապրանքանիշը ճանաչվել է ամենաթանկն աշխարհում

«Millward Brown» խոշոր վերլուծական կենտրոնի գնահատմամբ՝ ամերիկյան «Google» ընկերության ապրանքանիշը ամենաթանկն է աշխարհում։ Մեկ տարվա ընթացքում նրա արժեքը բարձրացել է 40%-ով՝ կազմելով 159 մլրդ դոլար։

Դա թույլ է տվել ընկերությանը շրջանցել ամերիկյան մեկ այլ, «Apple» ընկերությանը, որի ապրանքանիշի գինը նախորդ տարի ընկել է 20%-ով և կազմել է 148 մլրդ դոլար։ Երրորդ տեղում, ինչպես և նախորդ տարի, «IBM»-ն է։ Նրա ապրանքանիշի արժեքն է 107 մլրդ դոլար:

Այս մասին հայտնում է Gazet.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը