«Տնտեսական աճի ցուցանիշը շարունակում է դոփել տեղում»
Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշը շարունակում է դոփել տեղում: ԱՎԾ հրապարակած ցուցանիշների համաձայն՝ այս տարվա առաջին չորս ամիսներին տնտեսական աճը կազմել է 3.6 տոկոս: Ընդ որում, եթե մարտին այս ցուցանիշը կազմել էր 3.3 տոկոս, ապա մեկ ամսվա ընթացքում այն աճել է 0.3-ով: Ավելին՝ շարունակվում է անկումը արդյունաբերական արտադրանքի ոլորտում՝ 1.4 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 1.5 տոկոսով: Շարունակում է տեղում դոփել նաեւ արտաքին առեւտրաշրջանառությունը. այն աճել է 1.6 տոկոսով, ասել է թե՝ գրեթե չի աճել:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: