Մայիսի 19–ին կառավարությունը ներկայացրեց իր ծրագիրն ԱԺ-ին:Կառավարության ծրագիրը հիմնականում բարի ցանկությունների հավաքածու է: Ավելին, տպավորություն է, որ ծրագիրը կազմողները թույլ պատկերցում ունեն տնտեսության մեջ տիրող իրավիճակի մասին։ Օրինակ՝ ծրագրում նշված է 2014-2017թթ. նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում՝ մինչև 65.000 դրամ ինչպես նաև աղքատության կրճատման ապահովում՝ 10 տոկոսային կետով: Սրանք թիրախային թվեր են, բայց չկա ճգնաժամը հաղթահարելու մեխանիզմների ներկայացում։
Ինչ վերաբերում է կոնկրետ այդ թվերին, ապա նվազագույն աշխատավարձի բարձրացումը կարող է ստիպել, որ գործատուները գնան աշխատողներին կրճատելու ճանապարհով։: Օրինակ, եթե գործատուն ինչ-որ աշխատանքի համար նախատեսել է 90.000 դրամ, ապա նա կարող է այդ աշխատանքի համար վարձել երկու աշխատող: Եթե պետությունը ստիպում է գործատուին նվազագույն աշխատավարձը բարձրացնել 65.000 դրամի, ապա գործատուն կնախընտրի կրճատել աշխատողներից մեկին, ով ստիպված կլինի համալրել աղքատների բանակը: Այսինքն՝ կառավարության ծրագրով պարտադրվող նվազագույն աշխատավարձի բարձրացումը կարող է հանգեցնել Հայաստանում աղքատության թվի ավելացմանը:
Բացի այդ կա նաև այլ խնդիր։ Կառավարությունն ուզում է վարչական միջամտությամբ բարձրացնել նվազագույն աշխատավարձը, ինչը կարող է ֆիսկալ էֆեկտ ապահովել, բայց եթե բարձրացումը տեղի է ունենում զուտ բյուջետային լրացուցիչ մուտքեր ապահովելու համար, ապա դա կարող է հակառակ էֆեկտն ունենալ այն առումով, որ չգրանցված աշխատողների թիվը կավելանա, քանզի փոքր ու միջին բիզնեսի հատվածում գործատուները, խուսափելու համար հարկային բեռի ավելացումից, կարող են չգրանցել աշխատողների մի մասին։
Շատ ավելի ճիշտ կլիներ, հետևաբար, հարկային բեռի թեթևացման, շուկայական մրցակցության խթանման ու փաստաթղթաշրջանառության հարցերն առաջնային կերպով լուծել։ Այդ դեպքում գործատուն ինքը մեծ հաճույքով և՛ աշխատավարձերը կբարձրացներ, և՛ ստվերից դուրս կգար, և՛ բյուջետային մուտքերի աճին կնպաստեր։
Ծրագրի բնութագրիչ կողմերից է նաև այն, որ Հայաստանի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի պայմաններում նորանշանակ կառավարությունը ոչ թե քննարկվում է իրավիճակից դուրս գալու հստակ տարբերակները, այլ լղոզվում է հնարավոր ամեն ինչ:
Օրինակ՝ ծրագրում նշվում է. «ԿառավարությունըկարևորումէՉինաստանի, ՃապոնիայիևԱսիայիայլերկրների, Աֆրիկայիպետություններիհետհամագործակցությունը»: Միանշանակ Աֆրիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի առաջնային խնդիրներից չէ: Իսկ եթե կոնկրետ բան են նկատի ունեցել, ապա պետք է բացվեր այդ մասը, որ հասկանալի դառնար, թե ինչ ուղղություններով է համագործակցությունը զարգանալու։
Ընդհանուր առմամբ ծրագիրը բարի ցանկությունների ժողովածու է և այդ ցանկությունները երբեմն իրար հակասում են, ինչպես օրինակ վերը նշված կետում, երբ դրվում է աղքատությունը կրճատելու խնդիր, միևնույն ժամանակ առաջարկելով բարձրացնել նվազագույն աշխատավարձը։ Արդյունքում, կառավարության ծրագիրը փաստում է, որ Հովիկ Աբրահամյանը շարունակում է Տիգրան Սարգսյանի որդեգրած գիծը՝ բայց առանց «միջազգային» գիգանտոմանիայի։ Սակայն արդյունքը լինելու է նույնը:
ԱրմենԳրիգորյան
Հ.Գ.։ Սերժ Սարգսյանը 2013 մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «ՀայաստանիՀանրապետությանայնկառավարությունը, որտարվաարդյունքներով, դավերաբերումէ 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոստնտեսականաճ` այդկառավարությունըպետքէհրաժարականտա»:
Կառավարության ծրագրում նշված է. «զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջնաժամկետ` 5 տոկոս աճի միջոցով»:
Փաստորեն, Սերժ Սարգսյանն իջեցրել է իր իսկ սահմանած նշաձողը ՀՆԱ–ի աճի մասով։ Փոխարենը՝ կառավարության ծրագրի մեխ է դարձել սահմանադրական փոփոխության անհրաժեշտությունը, որը բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ նպատակի է փորձ արվելու ծառայեցնել։
Կառավարության հակասական ծրագիրը
Մայիսի 19–ին կառավարությունը ներկայացրեց իր ծրագիրն ԱԺ-ին:Կառավարության ծրագիրը հիմնականում բարի ցանկությունների հավաքածու է: Ավելին, տպավորություն է, որ ծրագիրը կազմողները թույլ պատկերցում ունեն տնտեսության մեջ տիրող իրավիճակի մասին։ Օրինակ՝ ծրագրում նշված է 2014-2017թթ. նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում՝ մինչև 65.000 դրամ ինչպես նաև աղքատության կրճատման ապահովում՝ 10 տոկոսային կետով: Սրանք թիրախային թվեր են, բայց չկա ճգնաժամը հաղթահարելու մեխանիզմների ներկայացում։
Ինչ վերաբերում է կոնկրետ այդ թվերին, ապա նվազագույն աշխատավարձի բարձրացումը կարող է ստիպել, որ գործատուները գնան աշխատողներին կրճատելու ճանապարհով։: Օրինակ, եթե գործատուն ինչ-որ աշխատանքի համար նախատեսել է 90.000 դրամ, ապա նա կարող է այդ աշխատանքի համար վարձել երկու աշխատող: Եթե պետությունը ստիպում է գործատուին նվազագույն աշխատավարձը բարձրացնել 65.000 դրամի, ապա գործատուն կնախընտրի կրճատել աշխատողներից մեկին, ով ստիպված կլինի համալրել աղքատների բանակը: Այսինքն՝ կառավարության ծրագրով պարտադրվող նվազագույն աշխատավարձի բարձրացումը կարող է հանգեցնել Հայաստանում աղքատության թվի ավելացմանը:
Բացի այդ կա նաև այլ խնդիր։ Կառավարությունն ուզում է վարչական միջամտությամբ բարձրացնել նվազագույն աշխատավարձը, ինչը կարող է ֆիսկալ էֆեկտ ապահովել, բայց եթե բարձրացումը տեղի է ունենում զուտ բյուջետային լրացուցիչ մուտքեր ապահովելու համար, ապա դա կարող է հակառակ էֆեկտն ունենալ այն առումով, որ չգրանցված աշխատողների թիվը կավելանա, քանզի փոքր ու միջին բիզնեսի հատվածում գործատուները, խուսափելու համար հարկային բեռի ավելացումից, կարող են չգրանցել աշխատողների մի մասին։
Շատ ավելի ճիշտ կլիներ, հետևաբար, հարկային բեռի թեթևացման, շուկայական մրցակցության խթանման ու փաստաթղթաշրջանառության հարցերն առաջնային կերպով լուծել։ Այդ դեպքում գործատուն ինքը մեծ հաճույքով և՛ աշխատավարձերը կբարձրացներ, և՛ ստվերից դուրս կգար, և՛ բյուջետային մուտքերի աճին կնպաստեր։
Հատկանշական է, որ կառավարության ծրագրի վերնագրերն ու ենթավերնագրերն շատ դեպքերում իրար հետ ընդհանրապես կապ չունեն: Օրինակ՝ «Տնտեսության հիմնական ճյուղերը» վերնագրի ենթավերնագիր է նշվում «Գյուղատնտեսությունը և գյուղը»: Ենթադրվում է, որ պետք է իմանային, որ գյուղը տնտեսության ճյուղ չէ, ինչպես նաև տնտեսության ճյուղ չի կարող լինել որևէ ոլորտի քաղաքականությունը, ինչն ամրագրված է նույն վերնագրի ենթավերնագրում՝ «Առևտրի և ծառայությունների ոլորտի քաղաքականությունը»:
Ծրագրի բնութագրիչ կողմերից է նաև այն, որ Հայաստանի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի պայմաններում նորանշանակ կառավարությունը ոչ թե քննարկվում է իրավիճակից դուրս գալու հստակ տարբերակները, այլ լղոզվում է հնարավոր ամեն ինչ:
Օրինակ՝ ծրագրում նշվում է. «Կառավարությունը կարևորում է Չինաստանի, Ճապոնիայի և Ասիայի այլ երկրների, Աֆրիկայի պետությունների հետ համագործակցությունը»: Միանշանակ Աֆրիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի առաջնային խնդիրներից չէ: Իսկ եթե կոնկրետ բան են նկատի ունեցել, ապա պետք է բացվեր այդ մասը, որ հասկանալի դառնար, թե ինչ ուղղություններով է համագործակցությունը զարգանալու։
Ընդհանուր առմամբ ծրագիրը բարի ցանկությունների ժողովածու է և այդ ցանկությունները երբեմն իրար հակասում են, ինչպես օրինակ վերը նշված կետում, երբ դրվում է աղքատությունը կրճատելու խնդիր, միևնույն ժամանակ առաջարկելով բարձրացնել նվազագույն աշխատավարձը։ Արդյունքում, կառավարության ծրագիրը փաստում է, որ Հովիկ Աբրահամյանը շարունակում է Տիգրան Սարգսյանի որդեգրած գիծը՝ բայց առանց «միջազգային» գիգանտոմանիայի։ Սակայն արդյունքը լինելու է նույնը:
Արմեն Գրիգորյան
Հ.Գ.։ Սերժ Սարգսյանը 2013 մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ` այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»: