Լրահոս

27.08.2009 17:16


Հայտնաբերվել է դիակ

Օգոստոսի 26-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Նռնաձոր ճանապարհի խաչմերուկից մոտ 200 մ հեռավորության վրա՝ Մեղրի գետում, տղամարդու դիակ կա:
Ըստ ՀՀ ոստիկանության հաղորդած տեղեկությունների՝ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 1961 թ. ծնված Լևոն Հովհաննիսյանի դիակը:
Ըստ նախնական վարկածի՝ վերջինիս մահը վրա է հասել էլեկտրահարումից, քանի որ դեպքի վայրում հայտնաբերվել են հոսանքին միացված հաղորդալար և ձկնորսական պարագաներ:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

Այս խորագրի վերջին նյութերը