Քրիստոնեական դոգմատներում առանձնացվում է մահացու 7 մեղք, որոնք ծնում են մնացած բոլոր մեղքերը՝ ագահություն, գոռոզություն, նախանձ, ծուլություն, որկրամոլություն, ցանկասիրություն, ցասում։
Դարեր շարունակ մարդկությունը փորձել է հասկանալ, թե ինչպես է հնարավոր զերծ մնալ մահացու մեղքերից, առավել ևս, որ դժվար թե գտնվի մի մահկանացու, ով օրվա մեջ գոնե մեկ անգամ չգործի դրանցից գոնե մեկը։
Հայաստանի գործող իշխանությունը լուծեց բարդագույն այս խնդիրը. նա բոլոր մահացու մեղքերն այն աստիճան վերցրեց իր վրա, որ շարքային քաղաքացուն մեղքի ոչ մի բաժին չմնաց, բացիմեկից։
1.Ագահություն: Հայաստանի իշխանության ագահության մասին անեկդոտներն արդեն երկրի սահմաններից դուրս են եկել։ Օֆշորներ, ատկատներ, մսխումներ, տեսախցիկներ, կարմիր գծեր... դրանք ուղղակի կաթիլներ են իշխանության անհագ ցանկությունների ծովում։ Իշխանության ագահության ֆոնին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ողորմած է։
2. Գոռոզություն: «Եկել եք այստեղ, մեր տոնը փչացնում եք, որ ի՞նչ անեք»,–ասում է գոռոզությունից կուրացած Հայաստանի իշխանությունը։ Իսկ պատասխանը քրիտոնեաբար տոլերանտ է... Առայժմ այդպես է։
3. Նախանձ: Ինչ ուզում եք՝ ասեք, նախանձ է մեր իշխանությունը։ Չի կարողանում հանդուրժել դիմացինի խելքն ու կարողությունները... «Ես իշխանություն լինեմ, իսկ դու ինձանից խելոք ու կարո՞ղ»,–ասում է նա ու փակում արժանավորների ճանապարհը։ Դա դեռ հերիք չի, ինքն իրեն շրջապատում է նմաններով՝ մանր–մունր նախանձներով։
4. Ծուլություն: «Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում»,–ասում է իշխանությունն ու ոչինչ չի անում։ Ոչինչ չանելով էլ՝ անընդհատ սխալվում է։ Նա աշխատում է այնտեղ, որտեղ ընդհանրապես պետք է չերևար, իսկ ծուլությունից հոգնած նիրհում է այնտեղ, որտեղ իրականում պետք է աշխատեր։ Փոխարենը՝ Հայաստանի քաղաքացին դատապարտվեց հանգիստ չունենալուն։
5. Որկրամոլություն: Ի՞նչ կարելի է ասել։ Մի հանգի ուտում են, տռզում... ու նորից ուտում՝ մնացածի համար հացի խնդիրը համատարած դարձնելով թիվ մեկը։ Որկրամոլ իշխանություն, ժուժկալ հասարակություն: Նորմալ է ...
6. Ցանկասիրություն: Կարելի էր, իհարկե, բացել փակագծերը, բայց ամենևին ցանկություն չկա մահացու մեղքերի տակ «ճկռած» իշխանության համար մի մեղք էլ քեզ վրա վերցնել։ Միայն մեկ բան՝ անիմաստ ցանկասեր է մեր իշխանությունը։ Իսկ մարդկանց մոտ վերացել է կիրքը։ Չէր էլ կարող լինել, երբ միայն մեկ բան ես ուզում՝ արժանապատիվ կյանք ունենալ։
7. Ցասում: Այ այստեղ չստացվեց։ Ագահ, գոռոզ, նախանձ, ծույլ, որկրամոլ ու ցանկասեր իշխանությունը չկարողացավ մեղմել, էլ չեմ ասում՝ վերացնել ցասումը։ Մահացու վերջին այս մեղքն իր վրա վերցրեց քաղաքացին։ Ու որքան իշխանությունը ընկղմվում է իր մահացու 6 մեղքերի մեջ, այնքան ուժեղանում է ցասումից պոռթկալու մեղավոր ցանկությունը։
Հայաստանի իշխանությունն ու մահացու մեղքերը
Քրիստոնեական դոգմատներում առանձնացվում է մահացու 7 մեղք, որոնք ծնում են մնացած բոլոր մեղքերը՝ ագահություն, գոռոզություն, նախանձ, ծուլություն, որկրամոլություն, ցանկասիրություն, ցասում։
Դարեր շարունակ մարդկությունը փորձել է հասկանալ, թե ինչպես է հնարավոր զերծ մնալ մահացու մեղքերից, առավել ևս, որ դժվար թե գտնվի մի մահկանացու, ով օրվա մեջ գոնե մեկ անգամ չգործի դրանցից գոնե մեկը։
Հայաստանի գործող իշխանությունը լուծեց բարդագույն այս խնդիրը. նա բոլոր մահացու մեղքերն այն աստիճան վերցրեց իր վրա, որ շարքային քաղաքացուն մեղքի ոչ մի բաժին չմնաց, բացի մեկից։
1.Ագահություն: Հայաստանի իշխանության ագահության մասին անեկդոտներն արդեն երկրի սահմաններից դուրս են եկել։ Օֆշորներ, ատկատներ, մսխումներ, տեսախցիկներ, կարմիր գծեր... դրանք ուղղակի կաթիլներ են իշխանության անհագ ցանկությունների ծովում։ Իշխանության ագահության ֆոնին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ողորմած է։
2. Գոռոզություն: «Եկել եք այստեղ, մեր տոնը փչացնում եք, որ ի՞նչ անեք»,–ասում է գոռոզությունից կուրացած Հայաստանի իշխանությունը։ Իսկ պատասխանը քրիտոնեաբար տոլերանտ է... Առայժմ այդպես է։
3. Նախանձ: Ինչ ուզում եք՝ ասեք, նախանձ է մեր իշխանությունը։ Չի կարողանում հանդուրժել դիմացինի խելքն ու կարողությունները... «Ես իշխանություն լինեմ, իսկ դու ինձանից խելոք ու կարո՞ղ»,–ասում է նա ու փակում արժանավորների ճանապարհը։ Դա դեռ հերիք չի, ինքն իրեն շրջապատում է նմաններով՝ մանր–մունր նախանձներով։
4. Ծուլություն: «Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում»,–ասում է իշխանությունն ու ոչինչ չի անում։ Ոչինչ չանելով էլ՝ անընդհատ սխալվում է։ Նա աշխատում է այնտեղ, որտեղ ընդհանրապես պետք է չերևար, իսկ ծուլությունից հոգնած նիրհում է այնտեղ, որտեղ իրականում պետք է աշխատեր։ Փոխարենը՝ Հայաստանի քաղաքացին դատապարտվեց հանգիստ չունենալուն։
5. Որկրամոլություն: Ի՞նչ կարելի է ասել։ Մի հանգի ուտում են, տռզում... ու նորից ուտում՝ մնացածի համար հացի խնդիրը համատարած դարձնելով թիվ մեկը։ Որկրամոլ իշխանություն, ժուժկալ հասարակություն: Նորմալ է ...
6. Ցանկասիրություն: Կարելի էր, իհարկե, բացել փակագծերը, բայց ամենևին ցանկություն չկա մահացու մեղքերի տակ «ճկռած» իշխանության համար մի մեղք էլ քեզ վրա վերցնել։ Միայն մեկ բան՝ անիմաստ ցանկասեր է մեր իշխանությունը։ Իսկ մարդկանց մոտ վերացել է կիրքը։ Չէր էլ կարող լինել, երբ միայն մեկ բան ես ուզում՝ արժանապատիվ կյանք ունենալ։
7. Ցասում: Այ այստեղ չստացվեց։ Ագահ, գոռոզ, նախանձ, ծույլ, որկրամոլ ու ցանկասեր իշխանությունը չկարողացավ մեղմել, էլ չեմ ասում՝ վերացնել ցասումը։ Մահացու վերջին այս մեղքն իր վրա վերցրեց քաղաքացին։ Ու որքան իշխանությունը ընկղմվում է իր մահացու 6 մեղքերի մեջ, այնքան ուժեղանում է ցասումից պոռթկալու մեղավոր ցանկությունը։
Վախթանգ Մարգարյան