Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ Բալկաններում մոլեգնած ջրհեղեղի պատճառով կես միլիոն բոսնիացի տարհանվել է անվտանգ տարածքներ: Երկրի ԱԳ նախարար Զլատո Լագումջիան հայտարարել է, որ 1992-95թթ. պատերազմից հետո Բոսնիան նման քանակի փախստականներ առաջին անգամ է տեսնում։
Ըստ «Բի–Բի-Սի»-ի՝ Բոսնիայի և Հերցոգովինայի շուրջ 4 մլն բնակչության քառորդ մաս մաքուր ջրի պակաս է զգում: Ավելի քան 100 հազար բնակելի տներ ավերվել են, մեծ վնաս է հասցվել երկրի ճանապարհային ենթակառույցներին:
Ջրհեղեղը լուրջ վնասներ է հասցրել նաև Սերբիային և Խորվաթիային։
Նախնական տվյալներով՝ Բալկանները ողողած ջրհեղեղի պատճառով առնվազն 40 մարդ է զոհվել։
Ջրհեղեղի պատճառով կես միլիոն բոսնիացի է տարհանվել