Լրահոս

20.05.2014 12:49


ՀՀ վարչապետ. «Ծրագիրը շարունակական է՝ ՀՀԿ–ի կողմից ձևավորված կառավարության ծրագիր»

ՀՀ վարչապետ. «Ծրագիրը շարունակական է՝ ՀՀԿ–ի կողմից ձևավորված կառավարության ծրագիր»

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ԱԺ–ում ներկայացրել է Կառավարության ծրագիրը։ Նա հայտարարել է, որ ծրագիրը շարունակական է. այն ՀՀԿ–ի կողմից ձևավորված կառավարության ծրագիրն է, ապահովելու է արդեն իսկ առկա ռազմավարական ծրագրերի հիմնական միտումները, սակայն ունի նոր ասելիք՝ դրանք իրագործելու մեխանիզմների և գործիքների առումով։

–Կառավարության ծրագիրն առաջին հերթին կանվանեի իրատեսական, խստապահանջ և ականջալուր։ Իրատեսական՝ խոստումների և ռեսուրսների գնահատման առումով, խստապահանջ՝ հավասար պայմանների և երկակի ստանդարտների բացակայության տեսանկյունից, և ականջալուր՝ հանրային մտահոգությունների և քաղաքական ուժերի բարձրացրած բոլոր հարցադրումների քննարկման պատրաստակամությամբ,–ասել Հ. Աբրահամյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը