ԱՄՆ դեսպանը շտապ հրավիրվել է Չինաստանի ԱԳՆ՝ բացատրություններ տալու չինական բանակի հինգ սպաներին տնտեսական կիբերլրտեսության մեղադրանք ներկայացնելու Վաշինգտոնի որոշման կապակցությամբ։
Ավելի վաղ Պեկինը կտրականապես հերքել էր մեղադրանքները` դրանք որակելով «հորինված»։ Բացի այդ, Չինաստանը նախազգուշացրել էր, որ սպաներին ներկայացված մեղադրանքները կարող են վտանգել երկու երկրների միջև համագործակցությունը:
Չինաստանի իշխանություններն արդեն դադարեցրել են համակարգչային անվտանգության ուղղությամբ երկկողմ աշխատանքային խմբի գործունեությունը և հայտարարել, որ դիտարկում են հետագա միջոցառումներ ձեռնարկելու հնարավորությունը:
«Սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ն օտարերկրյա զինվորականներին մեղադրում է տնտեսական կիբերլրտեսության մեջ»,- հայտնում է «Բի-Բի-Սի»-ի ռուսական ծառայությունը:
Չինաստանը բացատրություններ է պահանջում ԱՄՆ–ից