Աշխարհ

20.05.2014 10:12


Ռուսաստանն ու Չինաստանը նախագահների մակարդակով քննարկում են գազային նոր պայմանագրեր

Ռուսաստանն ու Չինաստանը նախագահների մակարդակով քննարկում են գազային նոր պայմանագրեր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով մեկնել է Շանհայ՝ մասնակցելու Ասիայում վստահության միջոցների և փոխգործակցության գագաթաժողովին։ Ռուսական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահը կհանդիպի ՉԺՀ իր գործընկեր Սի Ցզինպինի հետ։ Մի շարք հարցերի շուրջ բանակցություններից հետո նախատեսվում է մի քանի տասնյակ փաստաթղթերի ստորագրում։

Մասնավորապես, հաղորդվում է, որ ավարտական փուլում են «Արևելյան երթուղով» գազամատակարարումների, ինչպես նաև Յամալի հանքահորից բնական հեղուկ գազ արտահանելու վերաբերյալ բանակցությունները:

Բացի այդ, Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները կհանդիպեն երկու երկրների գործարար շրջանակների հետ, այնուհետև ներկա կգտնվեն «Ծովային փոխգործակցություն-2014» զորավարժությունների բացմանը։

Երեկոյան Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Մոնղոլիայի և Աֆղանստանի նախագահների, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Այցի երկրորդ օրը Պուտինը հանդիպում կունենա Իրանի նախագահի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը