Կարծիք

19.05.2014 14:30


Ստեփան Դանիելյան. «Հայրիկյանին համարում եմ Հայաստանի ամենահակաանկախական գործիչներից մեկը»

Ստեփան Դանիելյան. «Հայրիկյանին համարում եմ Հայաստանի ամենահակաանկախական գործիչներից մեկը»

Իմ տեսակետով ոչ մի գործիչ այնքան չի վարկաբեկել անկախության գաղափարը, որքան Պարույր Հայրիկյանը: Կփորձեմ հիմնավորել այս տեսակետը:
Երկիրը դառնում է անկախ միայն այն ժամանակ, երբ իշխանությունը կախված է լինում հասարակությունից: Իսկ երբ իշխանությունը անկախ է լինում հասարակությունից, ապա կախված է լինում դրսի որևէ ուժից: Դա աքսիոմա է: Այս պնդումը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել:

Հայաստանի անկախության հարցը լուծվում է միմիայն Հայաստանում: Անկախությունը սկսվում է այն ժամանակ, երբ երկրում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն, և իշխանությունը դառնում է հաշվետու հասարակության առջև:

Այն անձինք, որոնք համագործակցում են իշխանության հետ, ասենք՝ գումար են ստանում, զանգում են ու որևէ հարց լուծում և այլն, նրանք լեգիտամացնում և ամրապնդում են նման ռեժիմները: Երբ սեփական ռեժիմի դեմ պայքարելու և իրական անկախություն նվաճելու փոխարեն մարդկանց դրդում են պայքարել դրսի ուժերի դեմ, նրանք ապակողմնորոշում են հանրությանը, դրսի կախվածությամբ արդարացնում են ռեժիմի գործունեությունը և որպես արդյունք՝ ամրապնդում անկախության կորուստը: Այ այս պատճառով ես Հայրիկյանին համարում եմ Հայաստանի ամենահակաանկախական գործիչներից մեկը:

https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10203523328581160

Այս խորագրի վերջին նյութերը