Բոլիվիայի 54-ամյա նախագահը կզբաղվի պրոֆեսիոնալ ֆուտբոլով
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը կզբաղվի պրոֆեսիոնալ ֆուտբոլով։ Նա 1 տարով պայմանագիր է կնքել երկրի առաջին դիվիզիոնի «Sport Boys» ակումբի հետ։
Հաղորդվում է, որ 54-ամյա Մորալեսը յուրաքանչուր խաղի ընթացքում դաշտում կանցկացնի միջինը 20 րոպե, սակայն լարված աշխատանքային գրաֆիկի պատճառով նա չի մասնակցի թիմի բոլոր հանդիպումներին։
Ակումբում Բոլիվիայի նախագահի աշխատավարձը կլինի ամսական 214 դոլար։ Մորալեսը հանդես կգա 10 համարի մարզաշապիկով։