Լրահոս

19.05.2014 13:29


Գազի հանձնաժողովում ՀՀԿ–ականների թիվն ուզում են ավելացնել

Գազի հանձնաժողովում ՀՀԿ–ականների թիվն ուզում են ավելացնել

ԱԺ այսօր մեկնարկած նիստում քննարկվելու է նաև ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում ՀՀԿ–ականների թիվը 4–ից 6 դարձնելու հարցը։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի ներկայացրած նախագծում նման առաջարկը հիմնավորվում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ԱԺ հանձնաժողովի կազմը պետք է արտահայտի խմբակցությունների, պատգամավորական խմբերի և դրանց կազմում չընդգրկված պատգամավորների թվական հարաբերակցությունները:

«Հաշվի առնելով «Հանրապետական» խմբակցության և Ազգային ժողովի մյուս խմբակցությունների թվական հարաբերակցությունները՝ սույն նախաձեռնությամբ առաջարկվում է ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմում «Հանրապետական» խմբակցությունից ընդգրկված պատգամավորների թիվն ավելացնել երկուսով»,–ասված է նախագծում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը