ԵՐԻՏՕԼԻԳԱՐԽԸ ՏՂԱՆԵՐԻ ՄԱԶԵՐՆ Է «ԺԵԼԵՈՒՄ», ԻՍԿ ԱՂՋԻԿՆԵՐԻ՝ ՈՒՂԵՂՆԵՐԸ, ՆՈՐ ԱՆԴԱՄԱԳՐՈՒՄ ԻՐ ԹԻՄԻ՞Ն
«Եվրատեսիլի» եզրափակչից այսքան օր հետո էլ ԶԼՄ-ն ու համացանցային օգտատերերը չեն դադարում քննարկել տարբեր մասնակիցների ելույթներն ընդհանրապես ու Կոնչիտայի հաղթանակի ֆենոմենն առանձնապես: Ապշել կարելի է. մեր երկրում, նրա շուրջ ու աշխարհում այս օրերին ինչ ասես, որ չի կատարվում, իսկ գլխավոր թեման դեռ «Եվրատեսիլն» է: Ժողովո՛ւրդ, կարող է՝ մերոնց՝ փողոց նայող տան պատուհաններն «անդարդ» ալիքն են միայն բռնում, և բացարձակապես ցույց չեն տալիս, թե դուրսն ինչ է կատարվում:
Դե, համացանցային մակերեսային մտավարժանքն ինչ-որ տեղ տանելի է, երբ թեժ քննարկումների ժամանակ հաղթողին ու նրան ձայն տվողներին դաժան քննադատողները սրամտում են, թե հիմա Մոցարտը գերեզմանում շուռումուռ է գալիս, որ Կոնչիտան իր հայրենակիցն է: Բայց անընդունելի է, երբ «Եվրատեսիլի» եզրափակչից մեկ շաբաթ անց ԱԺ իշխող խմբակցության երիտասարդ պատգամավորը (մի հմայիչ օրիորդ) Արմենիա հ/ը «թոք-շոուի» ժամանակ հորդորում էր Ավստրիան Կոնչիտայով չբնութագրել, և չմոռանալ, որ Մոցարտն էլ է ավստրիացի՝ ապացուցելով, որ այդ երկրի մասին մի բան գիտի, այն էլ՝ սխալ: Լավ, բա՞րդ է հասկանալ, որ էությամբ կոսմոպոլիտ անձնավորությանը չի կարելի օրինակ բերել տվյալ երկրի քաղաքացուն բնորոշելու համար, առավել ևս, որ այն չի համապատասխանում իրականությանը:
Ախր, այ ձեր ցավը տանեմ, Մոցարտը ծնվել է Զալցբուրգում, որը նրանից դեռ մի քանի դար առաջվանից սկսած ու նրա կյանքի ողջ ընթացքում եղել է ինքնիշխան դքսություն, ասել է թե՝ քաղաք-պետություն, և Ավստրիայի կազմի մեջ է մտել վերջնականապես Մոցարտի մահվանից շուրջ քառորդ դար հետո: Ինչպե՞ս կարող է ծագումով բավարացին այդ պարագայում ավստրիացի լինել: Դա նույնն է, որ ասեք՝ Տրոյայի թագավոր Պրիամոսը թուրք է, ինչ է թե, այդ անտիկ քաղաքի ավերակները գտնվում են ժամանակակից Թուրքիայի տարածքում:
Ցավ եմ ապրում, որ ՀՀԿ խմբակցությունում՝ ջահել, թե ահել, արևմտամետ, թե ռուսամետ, կին, թե տղամարդ, ավանդական, թե ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ, բոլորի մոտ կա մեկ ընդհանրություն՝ ինքնագոհ տգիտությունը, որ հարկ էլ չեն համարում հեռուստաելույթից առաջ երկու տող կարդան, նյութին տիրապետեն: Այսինքն, այս տնաշենները հերիք չի՝ ոչինչ չգիտեն, դեռ մի բան էլ չգիտեն էլ, որ ոչինչ չգիտեն: Փաստորեն, ոչ միայն այս քաղաքական ուժի ներկան է մեզ պարզ, ստացվում է, որ ապագան էլ ներկայից ոչնչով չի տարբերվելու, կամ ավելի վատն է լինելու, եթե ապագան սրանք են:
Պետք է վերջապես հասկանանք, որ իշխող քաղաքական ուժից ոչ հույս կա, ոչ էլ սպասելիք, ավելի լավ է՝ համախմբվենք ու սրանց բարով-խերով ճանապարհ դնենք:
Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1420118148259968&id=100007853887323