Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը, ՀՀ օրենսդրության համաձայն, որոշել է Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Աբովյան 2/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊԸ-ին տրամադրել բյուջետային երաշխիք 2.000.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ հիմնական գումարով, երեք տարի մարման ժամկետով, որպես վարկի հիմնական գումարի վճարային պարտավորության ապահովման միջոց՝ անակցեպտ գանձման իրավունքով։ Որպես բյուջետային երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց ընկերության հետ կնքվելու է գրավի պայմանագիր՝ գրավ ընդունելով վերոհիշյալ ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի տարածքները՝ հողի նկատմամբ բաժնային իրավունքով հանդերձ։ Չորս այլ որոշումներով կառավարությունը չորս ընկերությունների թույլատրել է երկարաձգել նրանց կողմից ՀՀ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետները։ Դա նրանց հնարավորություն կտա հաղթահարել ճգնաժամի հետևանքով ստեղծված դժվարությունները և հաջողությամբ շարունակել հետագա գործունեությունը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդունված որոշումների առնչությամբ նշել է, որ դրանք բխում են կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ծրագրի տրամաբանությունից։ Գործադիրը անբարեխիղճ աշխատանքի պատճառով մերժել է համանման խնդրանքով դիմած մեկ ընկերության, որը, վարչապետի բնորոշմամբ, չգրանցված գործունեություն էր իրականացնում ՀՀ տարածքում և չէր կատարում իր պարտավորությունը պետության հանդեպ։
Ընդառաջելով «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ դիմումին՝ կառավարությունը փոփոխել է ս.թ. հունիսի 26-ին ընդունած «Հանքարդյունաբերական ոլորտի ընկերություններին բյուջետային վարկեր տրամադրելու մասին» որոշումը, որը շարադրվել է ձեռնարկության համար ավելի նպաստավոր տարբերակով։
ՀՀ կառավարության նիստում

ՀՀ կառավարության լրատվական վարչություն