Քաղաքական

19.05.2014 12:06


ԱԺ ոչիշխանական խմբակցությունները՝ ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրի քվեարկության վերաբերյալ

ԱԺ ոչիշխանական խմբակցությունները՝ ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրի քվեարկության վերաբերյալ

Այսօր առավոտվանից ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններն առանձին–առանձին փակ նիստ էին հրավիրել։ Հիմնականում քննարկվում էր ՀՀ կառավարության ներկայացրած ծրագիրը, և թե այդ հարցին քառօրյայում ինչպե՞ս են իրենք քվեարկելու։

«7օր»–ի հարցին ի պատասխան՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասել է, որ վերջնական որոշում դեռ չեն կայացրել, բայց ԲՀԿ–ում հիմնական տեսակետն այն է, որ կողմ չեն քվեարկելու։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «7օր»–ին հայտնել է, որ իրենց խմբակցությունը դեմ է այդ Կառավարության ծրագրին, սակայն դեռ վերջնական հայտարարությամբ հանդես չեն գալիս՝ հակված լինելով քառյակի հետ միասնական դիրքորոշման կայացմանը։

ՕԵԿ խմբակցությունը ևս դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Այդ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտնել է, որ սպասում են քառօրյայում Կառավարության ծրագրի ներկայացմանը։

Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ «7օր»–ի հարցին՝ որոշե՞լ եք, թե ինչպես եք քվեարկելու Կառավարության ծրագրին, կատակել է՝ սիրո՛վ։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ մեզ չի հաջողվել խոսել, քանի որ խմբակցությունում նիստ էր ընթանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը