Լրահոս

19.05.2014 11:51


Բաբաջանյանները գործում են Հայաստանի դեմ թե՛ մեր երկրում, թե՛ երկրից դուրս

Բաբաջանյանները գործում են Հայաստանի դեմ թե՛ մեր երկրում, թե՛ երկրից դուրս

Այն պահից ի վեր, երբ Ուորլիքը հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ արեց Հայաստանին հողեր հանձնել, մեր երկրում ակտիվացավ 5-րդ շարասյունը, և սկսեց տարածել այն գաղափարը, որ հողերը հանձնելը մեր համար փրկություն է, քանի որ դրանով ամերիկացիները կանխում են ինչ-որ ռուս-թուքական դաշինք Հայաստանի դեմ, և փաստացի փրկությունը մեզ համար տարածքները հանձնելն է:
Սա 5-րդ շարասյան գործունեության կլասիկ օրինակ է: Բայց պարզվում է որ արամբաբաջանյանները մեր դեմ են գործում նաև երկրից դուրս: Օրինակ՝ Մոդեստ Կոլերովը, ով իբր թե ռուս ազգայնականների շահերն ա ներկայացնում, սակայն ֆինանսավորվում է թուրք-ադրբեջանական ֆոնդերից: Եւ ահա, նա, շարունակելով Արման Բաբաջանյանի գիծը, հայտարարում է, որ եթե հայերը չհանձնեն ազատագրված տարածքները Ադրբեջանին, ապա դա նշանակում է, թե հայերը հրաժարվում են ինտեգրվել Եւրասիական տնտեսական ու քաղաքական ասպարեզին:
Փաստացի` Կոլերովն ու Բաբաջանյանը տանում են նույն գիծը, թե մենք պետք է հող հանձնենք: Եթե մենք նորմալ երկրում ապրեինք, ապա 5-րդ շարասյան հարցերով պետք է զբաղվեր Ազգային անվտանգությունը, սակայն մեզ մոտ իրենք զբաղված են ավելի կարևոր գործերով` հեռախոսներ լսելով ու ընդդիմադիրներին տոտալ կերպով հետապնդելով:

Արմինե Ամիրյան

Այս խորագրի վերջին նյութերը