Լրահոս

19.05.2014 10:38


Ուժեղ քամին վնասել է տասնյակ բնակելի տների տանիքներն Ուկրաինայի հյուսիսում

Ուժեղ քամին վնասել է տասնյակ բնակելի տների տանիքներն Ուկրաինայի հյուսիսում

Ուժեղ քամին տասնյակ բնակելի տների, վարչական շենքերի և ձեռնարկությունների տանիքներ է վնասել Չերնիգովյան շրջանում: Այս մասին այսօր հաղորդել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Մայիսի 18-ին անձրևի և ուժեղ քամու հետևանքով Գորոդնյասկիի, Մենսկիի և Չերնիգովյան վեց բնակավայրերում 136 բնակելի տների, ինը վարչական շենքերի և երկու գյուղատնտեսական ձեռնարկությունների տանիքները մասնակի վնասվել են, տապալվել են ծառեր»,–ասվում է հաղորդագրությունում։ Վերականգնողական աշխատանքներին մասնակցում են Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումները և կոմունալ ծառայությունը։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը