Լրահոս

19.05.2014 10:29


Հարավային Կորեայի նախագահը ներողություն է խնդրել ժողովրդից «Սևոլ» լաստանավի ողբերգության համար

Հարավային Կորեայի նախագահը ներողություն է խնդրել ժողովրդից «Սևոլ» լաստանավի ողբերգության համար

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեն ժողովրդին ուղղված այսօրվա ուղերձում հերթական անգամ ներողություն է խնդրել կառավարության ոչ բավարար գործողությունների համար՝ «Սևոլ» լաստանավի որոնողափրկարարական աշխատանքների հետ կապված։ Երկրի հիմնական հեռուստաալիքներով ցուցադրված ելույթում նախագահը խոստացել է արմատական փոփոխություններ իրականացնել երկրի քաղաքացիների անվտանգության համակարգի ստանդարտների կտրուկ բարձրացման համար։ Երկրի նախագահը խոստացել է նաև արձակել ծովային ոստիկանության ազգային գործակալությունը և ձևավորել ազգային անվտանգության նախարարություն։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը