Լրահոս

19.05.2014 08:21


1 ոսկի, 2 արծաթ, 3 բրոնզ՝ սամբոյի Եվրոպայի առաջնությունից

1 ոսկի, 2 արծաթ, 3 բրոնզ՝ սամբոյի Եվրոպայի առաջնությունից

Մայիսի 16-ից 18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող սամբոյի Եվրոպայի 2014թ. առաջնության մրցումային վերջին օրը օրը հայ մարզիկները նվաճեցին ևս երկու մեդալ:

Հաջող մրցելույթներ ունեցան մեր ամենատիտղոսակիր մարզիկները՝ Աշոտ Դանիելյանն /82կգ/ ու Վաչիկ Վարդանյանը /68կգ/, ովքեր արժանացան՝ համապատասխանաբար բրոնզե և արծաթե մեդալների:

Հիշեցնենք, որ մինչ այդ բրոնզե մեդալներով էին պարգևատրվել Էդիկ Պետրոսյանն /90 կգ/ ու Վահան Նիկոլայանը /62 կգ/, արծաթե՝ Մխիթար Մխիթարյանը /57 կգ/, իսկ Տիգրան Կարապետյանը հռչակվել էր Հին աշխարհամասի չեմպիոն և արժանացել ոսկե մեդալի:

Այսպիսով, Հայաստանի սամբոյի հավաքականի հաշվին գրանցվեց 6 մեդալ. 1 ոսկի, 2 արծաթ, 3 բրոնզ:

Հայաստանի սամբոյի պատվիրակությունը հայրենիք կվերադառնա մայիսի 20-ին:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը