Մեր «սմայլիկ» դարձած «անկախության սիմվոլն» ու նրա «սկզբունքային պայքարը»
Ժամանակն ափսոս է իհարկե, բայց չէի կարող ուղիղ եթերով չհետեւել Սերժ Սարգսյանի հատուկ հովանավորությունը վայելող Հայրիկյանի ու իրեն խիստ արևմտամետ ներկայացնող Սաքունցի կազմակերպած միջոցառմանը, որ վերնագրված էր այսպես՝ «Արժանապատիվ քաղաքացիների հավաք եւ երթ դեպի Ռուսաստանի դեսպանատուն»:
Մի խումբ մարդկանց՝ պոչավոր տղաների ու տղայանման աղջիկ-կանանց հետեւներից գցած՝ կազմակերպիչները Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատուն՝ ողջ ճանապարհին բղավելով «Ազատ, անկախ Հայաստան» (որը ՀԱԿ-ի հայտնի կարգախոսն է, ինչը նշանակում է, որ խնդիր է դրված պլագիատ անելու):
Հետո սկսեցին բղավել՝ «Վոլինկին՝ պերսոնա նոն գրադա», մի քիչ աղմկեցին ոստիկանների սահմանափակող գործողությունների դեմ, իսկ երբ հասան դեսպանատան մոտ արդեն Պուտինին համարեցին անցանկալի անձ՝ «Պուտին՝ պերսոնա նոն գրադա»։
Իսկ երբ «ֆաշիստական եւ կայսրապաշտական Ռուսաստանի» դեմ դրսեւորած հրապարակային ատելությունը հասավ գագաթնակետին եւ երբ ոստիկանները թույլ չտվեցին հավաքի մասնակիցներին մոտենալ դեսպանատանը՝ Հայրիկյանը հայտարարեց, որ հեսա կզանգի «նախագահին» ու վերջինս ոստիկանների հախից կգա (փաստորեն, «քաշեց» հավաքի իրական պատվիրատուին՝ ցույց տալով նրա ականջները):
«Ո՞նց էր ընդունարանի համարը»,– հարցրեց Հայրիկյանը: Մեկ-երկուսը ինչ-որ համար ասեցին ու Հայրիկյանն սկսեց իր բջջայինով զանգել: Երկա՜ր, շա՜տ երկար «չէր կարողանում» նշված համարը հավաքել:
«Վերջին թիվը ո՞նց էր»,- շարունակ հարցնում էր «ուսից վիրավորված» ու Սերժ Սարգսյանի հրահանգով պետբյուջեից 20 միլիոն ստացած «սիմվոլը» (արտաբյուջետային միջոցների մասին էլ չենք խոսում):
Ի վերջո, «հավաքեց» համարը, բայց կորավ տեսադաշտից եւ մեկ էլ տեսա, որ Հայրիկյանը հետ է եկել ու երգում է հավաքվածների հետ (իր հեղինակած երգն էր, կարծես թե):
Ինչեւէ, «Կոմեդի դել արտեն» ղալաթ է արել նման բեմադրության համեմատ: Մեր առջեւ իսկական «դիմակների կատակերգություն» է:
Սրանք երկիր ու երկրի իշխանություն չունեն, կամ համարում են, որ ՀՀ իշխանությունների հակաժողովրդական գործողությունների համար պատասխանատու են «ֆաշիստական Ռուսաստանը» եւ անձամբ Պուտինը: Չեն հանդգնում իշխող ուժի եւ նրա առաջնորդի խաթրին դիպչել, փոխարենը բավարարվում են ՌԴ դեսպանատան դիմաց մայմունություններ անելով. Այդպես ավելի եկամտաբեր է և անշառ:
Այնուհանդերձ, ո՛չ ծիծաղելու եւ ո՛չ էլ անգամ քմծիծաղելու տրամադրություն կա:
Երբ երեւանյան այս հավաք-երթից առաջ տեղեկանում ես, թե Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում ինչպես են արցախցի երիտասարդնները բողոքի ակցիայով դիմավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ, հատկապես ԱՄՆ կառավարության՝ ազատագրված տարածքները հանձնելու դիրքորոշումը հրապարակած Ուորլիքին՝ պարզապես քեզ նողկալի է թվում ՌԴ դեսպանատան դիմաց հավաքվածների գրանտային ու Բաղրամյան 26–ի էժանագին խաղեղրի շրջանակներում տեղավորվող ցուցքը:
Ավելի քան մեկ շաբաթ հայ հանրությունը վրդովված քննարկում է ամերիկացի համանախագահի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի՝ ազատագրված տարածքները հանձնելու մասին վերջնագրային ոճով արված հայտարարությունները: Իսկ հայրիկյանա-սաքունցական ջոկատը գրոհում է ՌԴ դեսպանատան ուղղությամբ:
Լավ, սրանք ԱՄՆ դեսպանատան հասցեն չգիտե՞ն: «Ֆուտբոլային» դիվանագիտության ջատագով և Ղարաբաղի հողերը վերադարձնելու պատրաստակամություն հայտնած Սերժ Սարգսյանի հասցեն նույնպե՞ս չգիտեն։ Իհարկե, գիտեն, բայց իրենց ազատագրված տարածքների եւ ընդհանրապես Արցախի ճակատագիրը չի հետաքրքրում:
Հետեւելով սրանց վարքագծին, այլ եզրահանգում հնարավոր չէ անել:

Կիմա Եղիազարյան