Լրահոս

18.05.2014 13:38


Բերձորում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին դիմավորել բողոքի գործողությամբ (լուսանկարներ)

Բերձորում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին դիմավորել բողոքի գործողությամբ (լուսանկարներ)

Թե ինչպես են դիմավորել համանախագահներին Բերձորում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք այսօր մեկնել են Քարվաճառ, այնուհետեւ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր, արցախցի երիտասարդներն ու Քաշաթաղի շրջանի բնակիչները դիմավորել են բողոքի ակցիայով եւ պաստառներով: Նրանք փակել են համանախագահների ճանապարհը՝ պահանջելով իջնել ու պատասխանել իրենց հարցերին: Երիտասարդների հետ հիմնականում զրուցել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոլիքը:
Այնուհետեւ երիտասարները համանախագահներին ուղեկցել են մինչեւ Քաշաթաղի շրջվարչակազմի շենք, որտեղ տեղի է ունեցել համանախագահների եւ վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ: Այստեղ երիտասարդները մնացին շենքի բակում մինչեւ հանդիպման ավարտը՝ բարձրախոսով ներկայացնելով իրենց դիրքորոշումը՝ ազատագրված հողերի եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Հանդիպումը շատ կարճ տեւեց՝ շուրջ 25 րոպե:
Բերձորից համանախագահները մեկնել են Ստեփանակերտ, որտեղ նախատեսված էր հանդիպում ԼՂՀ նախագահի հետ, սակայն ավելի ուշ հայտնել են, որ հանդիպումը չի կայանա: Հնարավոր է հանդիպումը լինի վաղը:

Karabakh Open–ի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը