Քաղաքական

17.05.2014 15:12


Քառյակը քննարկում է կառավարության ծրագրի մասով միասնական դիրքորոշման հարցը

Քառյակը քննարկում է կառավարության ծրագրի մասով միասնական դիրքորոշման հարցը

ԱԺ չորս ոչ իշխանական քառյակը այսօր անցկացրեց հերթական նիստը ՀԱԿ խմբակցությունում:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ բավականին երկար ժամանակ քառյակը նիստեր չէր անցկացրել և կուտակված բազմաթիվ հարցեր կան, բայց առաջին հարցը, որ քնարկեցին, դա կառավարության ծրագրի շուրջ միասնական դիրքորոշման ձևավորման հարցն էր:
«Բավականին բովանդակալից քննարկում ունեցանք, մեր չորս խմբակցությունների դիրքորոշումները բավականին մոտ են իրար: Եվ հուսով ենք, որ քվեարկության օրը կունենանք միասնական դիրքորոշում»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Հաջորդ հարցը, որ քննարկվել է քառյակի այսօրվա նիստում, դա միասանական քաղաքական օրակարգի ձևավորումն էր և հանրային միջոցառումների անցկացումը:

«Նորից շատ բուռն, շատ բովանդակալից և կառուցողական քննարկում ունեցանք, որի արդյունքում որոշել ենք հետևյալը` կձևավորվի պահանջների ցանկ, որը մենք կներկայացնենք իշխանությանը, կձևավորվի քաղաքական օրակարգ, դրա համար մենք նախատեսել ենք մեկ շաբաթ ժամանակ: Մեկ շաբաթվա ընթացքում չորս քաղաքական ուժերը պետք է ձևավորեն ընդհանուր քաղաքական օրակարգ և ընդհանուր պահանջենրի ցանկ: Եվ երկրորդը` քառյակը որոշել է, որ ժողովրդին պետք է մասնակից դարձնի այս ամբողջ քաղաքական գործընթացին, մասնավորապես այս քաղաքական օրակարգի հաստատմանը: Եվ քառյակը որոշել է, որ կառաջնորդի ժողովրդին` այս քաղաքական օրակարգի իրականացման գործընթացում: Այսինքն` մենք որոշել ենք, որ կանցկացնենքն հանրահավաք, որի նպատակը պետք է լինի հենց այս քաղաքական օրակարգի իրականացումը: Թե երբ կլինի այդ հանրահավաքը, դեռ շարունակվում է մնալ քննարկումների առարկա: Մենք այդտեղ դեռ չենք ավարտել, բայց որ հանրաահավք կլինի, սա միասնական դիրքորոշում է և երբ որ այս հարցում էլ հստակություն լինի, մենք ձեզ դրա մասին տեղյակ կպահենք»,- հավելեց Լևոն Զուրաբյանը:

Այնուհետև Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ այսօրվա նիստում քննարկել են նաև ՀՅԴ-ի նախաձեռնության վերաբերյալ հարց, որ նրանք հրատապ են համարել համամասնական ընտրական համակարգին անցնելու իրենց օրինագիծը:

«Այստեղ կա լիարժեք միասնություն: Բոլոր չորս խմբակցություններն էլ համարում են, որ այն համակարգը, որ այսօր գոյություն ունի Հայաստանում, դա ըստ էության նպաստում է քաղաքական համակարգի աղճատվածությանը և մեծամասնական մանդատներով ընտրվում են մարդիկ, ովքեր ավելի շատ նպաստում են իշխանության վերարատադրմանը: Եվ մենք համարում ենք, որ անցումը հարյուր տոկոսանոց համամասնական համակարգին էական փոփոխություն կմտցնի Հայաստանում ժողովրդավարությանը աջակցելու առումով»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ այդ նախագիծը չորս քաղաքկան ուժերի կողմից ունի լիակատար աջակցություն:

«Խմբկացությունները հնարավորություն ունեն համարել որևէ նախագիծ հրատապ, դա կանոնակարգ օրենքով նախատեսված է և ՀՅԴ-ն դրանից օգտվել է, բայց դա միասնական նախաձեռնություն է և մենք բոլորս դաշնակցությանը կաջակցենք այդ հարցում»,- ընդգծեց պատգամավորը:

Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը