Լրահոս

27.08.2009 15:08


Արտահերթ խորհրդարանական ընտրություննե՞ր

Արտահերթ խորհրդարանական ընտրություննե՞ր

ՀՀ «Մարքսիստական» կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ներքաղաքական կյանքում լուրջ փոփոխություններ են սպասվում՝ մասնավորապես ՀԱԿ-ի, «Ժառանգություն» կուսակցության և ՀՅԴ-ի միավորում։

-Նոր լեյտմոտիվի՝ Արցախյան հիմնահարցի դիվանագիտական նոր սկզբունքների հարցի շուրջ էլ կարող են այս երեք ուժերը միավորվել։ Հակառակ դեպքում նրանք կտապալվեն. առանց այդ էլ այդ ուժերն առանձին-առանձին վարկաբեկվել են,-նշել է նա։

«7օր»-ի այն հարցին, թե դա կանխատեսո՞ւմ, է թե՞ ցանկություն, Դավիթ Հակոբյանը պատասխանել է, որ 99,9%-ով կանխատեսում է։

-Առաջինը դա իմ քաղաքական ցանկությունն է, բայց կարծում եմ, որ 99,9%-ով այդպես կգնա գործընթացը։ Ի՞նչ կարող է տալ այս միավորումը. իհարկե, պարտադրել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դրանից հետո կարելի է խաղաղ ճանապարհով գնալ իշխանափոխության, և տեղի կունենա նոր սերնդափոխություն,-ասել է ՀՀ գլխավոր մարքսիստը։

Դավիթ Հակոբյանը նաև նշել է, որ ԲՀԿ-ն գնում է ձախացման գործընթացին, և հնարավոր է՝ որոշակի փուլում ինքն էլ միանա նոր կազմավորվող՝ ՀԱԿ-«Ժառանգություն»-ՀՅԴ կոալիցիային։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը