Լրահոս

17.05.2014 12:55


Պոնոմարյով. «Հատուկ գործողությունում զոհվել և վիրավորվել է 650 ուժային»

Պոնոմարյով. «Հատուկ գործողությունում զոհվել և վիրավորվել է 650 ուժային»

Սլավյանսկի «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովը հաղորդել է, որ Կիևին ենթակա ուժայինները մեծ կորուստներ են կրում Ուկրաինայի հարավ–արևելքում հատուկ գործողություն իրականացնելիս։ Միայն տաս օրվա ընթացքում, նրա տվյալներով, զոհվել և վիրավորվել է 650 մարդ։ Աշխարհազորայինների կորուստները մայիսի 2-12-ը ութ մարդ են կազմել, ևս երեքը վիրավորված են։

Հինգշաբթի լրացել է վերջնագրի ժամկետը, որը Դոնբասի աշխարհազորայինները հղել էին Կիևին։ Այնտեղ նշվում էր՝ եթե 24 ժամվա ընթացքում ուկրաինական զինվորները չլքեն Դոնեցկի շրջանում գրավված արգելակետերը, ապա աշխարհազորայինները կսկսեն սեփական ուժային գործողությունը։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը