Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Մայիսի 16-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Ժակ Ֆորը ներկայացրել է ընթացիկ տարվա հունիսից իրեն փոխարինող ֆրանսիացի նոր համանախագահ Պիեռ Անդիոյին:
Էդվարդ Նալբանդյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:
Անդրադառնալով այս շաբաթասկզբին նշված հրադադարի հաստատման 20-ամյակին Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը 20 տարի շարունակ կոպտորեն խախտում է ոչ միայն 1994 թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի միջև հաստատված հրադադարի, այլ նաև 1995 թվականի փետրվարի 4-ին հրադադարի ամրապնդման վերաբերյալ նույն եռակողմ ձևաչափով համաձայնությունները, շարունակական սադրանքներ կազմակերպում Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփման գծում, հրաժարվում է կյանքի կոչել շփման գծից դիպուկահարների դուրս բերման, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ միջնորդների նախաձեռնությունները, ինչը լրջորեն խոչընդոտում է բանակցային գործընթացն առաջ մղելու Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ նախորդ տարվա նոյեմբերին Վիեննայում Նախագահների հանդիպումից հետո որոշակի հույս առաջացավ, որ կարելի է առաջ մղել բանակցային գործընթացը: Սակայն ադրբեջանական կողմը, ինչպես և հաճախ պատահել էր նախկինում, վերստին հետքայլ կատարեց: Դա հատկապես ակնհայտ էր ՄԽ համանախագահների հետ ԱԳ նախարարների վերջին հանդիպման ժամանակ, երբ ադրբեջանական կողմը մերժեց համանախագահների առաջարկը, որն արվել էր համապատասխան երկու Նախագահների միջև Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածության:
Զրույցի ընթացքում, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծեց, որ իր ապակառուցողական քաղաքականությամբ, մերժելով եռանախագահների բազմաթիվ առաջարկությունները՝ Բաքուն խոչընդոտում է բանակցություններում առաջընթացի արձանագրումը և դրանով իսկ ամեն ինչ անում ստատուս քվոյի պահպանման համար: