Լրահոս

17.05.2014 10:03


Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 17-ին հյուսիսային շրջաններում, 18-21-ին՝ շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 18-21-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ օդի ջերմաստիճանը 17-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:

Երևանում մայիսի 17-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

18-21-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Երևանի մայիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ .
• Օդի առավելագույն ջերմաստիճան 31.40C (1988թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 6.70C (1970թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 17.40C

Այս խորագրի վերջին նյութերը