Լրահոս

16.05.2014 16:41


Հազարավոր մարդկանց կյանք վտանգի տակ է մնում Սերբիայում ջրհեղեղի պատճառով

Հազարավոր մարդկանց կյանք վտանգի տակ է մնում Սերբիայում ջրհեղեղի պատճառով

Հազարավոր մարդիկ օգնության կարիք ունեն Սերբիայի շրջաններում, որտեղ երեկվանից արտակարգ դրության ռեժիմ է գործում։ Մի շարք գյուղերում մարդիկ կարողացել են փրկվել՝ բարձրանալով տան կտուրները, մինչ կժամանեին փրկարարական ջոկատները։ Առավել դժվար իրավիճակ է ստեղծվել Օբրենովաց (Բելգրադից 15 կմ հարավ–արևմուտք) և Սվիլայնաց (Բելգրադից 100 կմ հարավ) քաղաքներում։ Այս քաղաքներում, որտեղ ջուրը հասել է տանիքներին, տարհանման է սպասում ավելի քան երկու հազար մարդ, որոնց փրկարարները, ոստիկանները, զինվորականները և հատուկջոկատայինների ուժերը մոտենում են ուղղաթիռներով։ Պաշտոնական տվյալներով՝ ջրհեղեղի հետևանքով հանրապետությունում երկու մարդ է զոհվել, մի քանիսն անհայտ կորել են։ Երկրի տարբեր շրջաններում ավելի քան վեց հազար մարդ է տարհանվել, ավելի քան 80 հազար մարդ առանց հոսանքի է մնացել։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը