Լրահոս

16.05.2014 15:58


Բողոքող գյուղատնտեսները նորվեգացիներին առանց ձվի կթողնեն

Բողոքող գյուղատնտեսները նորվեգացիներին առանց ձվի կթողնեն

Մայիսի 17-ին ընդառաջ՝ Նորվեգիայում գյուղատնտեսները կազմակերպել են նրանց կողմից արտադրված ձվի զանգվածային գնում և մտադիր են արգելափակել մուտքը ձեռնարկություններ, որոնք զբաղվում են դրանց փաթեթավորմամբ։ Այդպիսով նրանք ցանկանում են իրենց բողոքը հայտնել գյուղատնտեսությունում կառավարության հովանավորչության սահմանափակմանը:

Ըստ «Dagbladet» թերթի՝ եթե դա նրանց մոտ ստացվի, ապա միլիոնավոր նորվեգացիներ կմնան առանց ավանդական ձվաձեղի։ Հաղորդվում է, որ մի քանի խանութ արդեն զգում է այդ մթերքի պակասությունը։ Սակայն դժվար թե «ձվի դեֆիցիտը» երկար տևի։

«Հավերն ամեն օր են ձու ածում, անկախ նրանից՝ բողոքում ենք մենք, թե ոչ,–հայտնել է թերթին «Cardinal Foods» ընկերության ղեկավար Տորֆին Պրիտց Հիգդեմը՝ երկրի ձվի և թռչնամսի առաջատար արտադրողը,– մեզ անհրաժեշտ է առանց ձու դիմանալ երեք օր»։

Տեղեկացնում է russian.rt.com–ը։

Այս խորագրի վերջին նյութերը