Կարծիք

16.05.2014 14:50


Մերի Մովսիսյան. «Արցախը պետք է բանակցային կողմ դառնա»

Մերի Մովսիսյան. «Արցախը պետք է բանակցային կողմ դառնա»

Ուորլիքը կրկին ելույթով է հանդես եկել, այս անգամ՝ հարցազրույցով ադրբեջանական լրատվամիջին, որտեղ նշել է. «Ստատուս-քվոն անկայուն է։ Այն գնալով ավելի ու ավելի վտանգավոր է դառնում, և ամենավատ ելքը կլինի վերսկսված պատերազմը»։

Օրեր առաջ նշել էին, որ ԱՄՆ–ին առկա ստատուս–քվոն այլևս ձեռք չի տալիս։ Ինչպես տեսնում ենք, ԱՄՆ–ն արդեն բացեիբաց խոսում է դրա մասին։ Օրեր առաջ մեր ԱԳՆ–ն պետք է հստակ դիրքորոշմամբ հանդես գար խնդրի վերաբերյալ, սակայն լղոզված հայտարարությունից բացի՝ այնտեղ ոչինչ չկար։ Մինչդեռ, պետք է լիներ, քանզի ԱՄՆ–ն, ամեն դեպքում, սպասում էր հստակ դիրքորոշման, կամ գոնե ակնկալում էր, որ ՀՀ ԱԳՆ–ն հասկացած կլինի ԱՄՆ նոր նկրտումների իմաստը։ Դժվար թե Ուորլիքը շարունակեր այս կերպ անկեղծ լինել, եթե մեր կողմից որոշակի դիմադրություն տեսներ։ Մեր դժբախտության պատճառն իրականում ուորլիքները չեն, այլ վեց տարի առաջ «խաղաղություն» եզրույթի տակ որդեգրած թաքնված հանձնողական քաղաքականությունը։ Ոչ մի լուրջ արձագանք, այն էլ՝ հիմնված ազգային շահերի վրա, այս իշխանությունից չարժե սպասել։ Սա՛ է իրականությունը, իսկ Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, քանզի այստեղ այլևս ունակ չեն պաշտպանել վերջինիս շահերը, առաջին հերթին՝ անվտանգությունը։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը