Լրահոս

16.05.2014 14:03


Ուկրաինայի իշխանությունները հնարավոր է՝ չվճարեն կենսաթոշակները Դոնբասում

Ուկրաինայի իշխանությունները հնարավոր է՝ չվճարեն կենսաթոշակները Դոնբասում

Ուկրաինայի սոցիալական հարցերի նախարար Լյուդմիլա Դենիսովան այսօր հայտարարել է, որ Դոնեցկի և Լուգանսկի քաղաքացիների կենսաթոշակները ֆինանսավորվել են 60%-ով, սակայն հետագայում իշխանությունները կարող են զրկվել վճարումներ իրականացնելու հնարավորությունից այն պայմանների պատճառով, որոնցում հիմա գտնվում է Դոնբասը։

Հիշեցնենք՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում կիրակի շրջանների կարգավիճակի հանրաքվե է տեղի ունեցել։ Երկու շրջաններում էլ ընտրողների 90%-ն անկախությանը կողմ է քվեարկել։ Դոնեցկում և Լուգանսկում հայտնել են անկախության մասին և սկսել են իշխանության սեփական մարմիններ և բանակ ձևավորել։

«Ցավոք, իրավիճակը Դոնեցկի շրջանում դժվարացել է, և, ես կարծում եմ, մենք չենք կարող նման պայմաններում, որում հիմա գտնվում է Դոնբասը, հետագայում էլ վճարումներն ապահովել»,–եզրափակել է Դենիսովան։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը