Նինա Մարգարյան. «Հայաստանը պարզապես իրավունք չունի լինել տնտեսապես թույլ»
Դարեր շարունակ գրեթե անփոփոխ է եղել այն տեսակետը, որ քաղաքականության մեջ ուժն է ծնում իրավունք: Ոմանք իրենց քաղաքական կոնցեպտների մեջ բացահայտ էին արտահայտվում այդ գաղափարի օգտին (այդպես, օրինակ, այդ սզբունքից ելնելով իր տեսությունն է կառուցել հայտնի սոփեստ Ֆրասիմաքոսը, այդ մասին գրել են հռոմեական իրավաբանները, այդ սկզբունքի վրա են հիմնվում արդի ռեալիստական դպրոցի ներկայացուցիչները), ոմանք էլ լռում էին և նույնիսկ բարձր ամբիոններից հերքում այդ սկզբունքը, բայց, միևնույն է, իրենց քաղաքական գործունեությունը կառուցում էին հենց ա՛յդ սկզբունքից ելնելով: Այդ գաղափարի շրջանակներում ոմանք հիմնավորում էին հարձակողական քաղաքականության անհրաժեշտությունը, ոմանք էլ ավելի խաղաղ քաղաքականության կողմնակից էին, սակայն պնդում էին, որ այդ խաղաղության հիմքում ընկած է ուժեղ պետության գաղափարը, քանի որ պետությունը միշտ պետք է պատրաստ լինի դիմադրելու այլ երկրի հարձակմանը, իսկ դրա համար պետությունը պետք է ուժեղ լինի թե՛ տնտեսապես (ինչից բխում է տվյալ պետության ռազմական ուժը), թե՛ գաղափարապես:
Եվ չնայած այն բանին, որ այսօր բազմաթիվ միջազգային կազմակերպություններ կոչված են աշխարհում խաղաղություն պահպանել, վերջին ժամանակաշրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ խաղաղության գաղափարն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են առաջատար երկների շահերը և այդ շահերի բախումը: Եվ այս պայմաններում առավել քան ակնհայտ է, որ Հայաստանի տիպի երկիրը, որին բախտ է վիճակվել հայտնվել այս տարածաշրջանում, պարզապես իրավունք չունի լինել տնտեսապես թույլ, Հայաստանի տիպի երկրի իշխանությունները պարզապես իրավունք չունեն վարել անսկզբունքային արտաքին քաղաքականություն (երբ Սերժ Սարգսյանն իր «և, և»-ի խայտառակ քաղաքականության շրջանակներում գնդակի պես «տշում է» մի ամբողջ երկիր ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրից դեպի ՄՄ, Թուքիայի հետ ֆուտբոլ խաղալուց դեպի կեղծ հայրենասիրություն և այլն, ինչը, ի դեպ, բացի քաղաքական հետևանքներից, բերում է նաև տնտեսական բացասական հետևանքների, երբ նկատվում է արտաքին ներդրումների ծավալների կտրուկ կրճատում (այդպես, օրինակ, 2013թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է 469.2 մլն դոլարի ուղղակի ներդրում, որը 35.3 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշներից, և ներդրումների կրճատումը նկատվում է նաև ռազմավարական ու տնտեսական գործընկեր համարվող երկրներից. ՌԴ-ի ներդրումները 2013 թվականին նախորդ տարվա համեմատ, կրճատվել են 33.6 տոկոսով, Ֆրանսիայինը՝ 57 տոկոսով, Գերմանիայինը՝ 54 տոկոսով և ԱՍՆ-ինը` 34.6 տոկոսով)):
Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն քայքայել ՀՀ տնտեսությունը՝ մանր, միջին և արդեն խոշոր բիզնեսի դեմ հարկային տեռոր իրականացնելով (ինչը, բնականաբար, խեղդում է բիզնես միջավայրի պոտենցիալը, որն այլ պայմաններում կարող էր հարկերի տեսքով բավականին ծանրակշիռ ներհոսք ապահովել դեպի պետբյուջե), բյուջեի գումարները (ինքնաթիռի տեսքով, օրինակ) սեփական քմահաճույքների վրա օգտագործելով, երկրում խայտառակ գնաճ թույլ տալով, երկրի ազգային հարստությունը վաճառելով և այլ երկրին հանձնելով մեր էներգետկ ոլորտը (Որոտանը, ՀայՌուսգազարդը և, շատ հնարավոր է, որ այլ), խայտառակ քաղաքականությամբ նպաստելով արտադրության ծավալների կրճատմանը (այդպես, օրինակ, նվազել է մշակող արդյունաբերությունը 6.9 տոկոսով, այդ թվում՝ խմիչքների արտադրությունը՝ 9.2 տոկոսով, իսկ սննդամթերքի արտադրությունը՝ 14.4 տոկոսով), տնտեսության «սաշիկացմանը» և մեկ օլիգարխի տնտեսության կառուցմանը: Այս ամենը, ինչպես նաև մի շարք այլ հանգամանքներ, ուղղակի անհամադրելի են մեր տիպի երկրի հետ, և նույնիսկ տեսությունն է դրա մասին գոռում:
Բայց, արի ու տես, որ այս ամենը մեր երկրի իրականությունն է, այդ իսկ պատճառով էլ տարբեր տիպի և մասշտաբի ուորլիքներն իրենց իրավունք են վերապահում հայտնի հայտարարություններ անել, քանի որ թույլերի հետ հաշվի չեն նստում, այլ պարզապես օգտագործում են՝ սեփական շահերից ելնելով: Եվ եթե գործող իշխանությունները շարունակեն Հայաստանի նվաստացման ծրագիրը, մենք անդադար լսելու ենք ուորլիքների հայտարարությունները, ու, շատ հնարավոր է, որ տեսնելու ենք նաև այդ հայտարարությունների ռեալ արդյունքները, որոնք, բնականաբար, չեն բխելու Հայաստանի շահերից:
Նինա Մարգարյան. «Հայաստանը պարզապես իրավունք չունի լինել տնտեսապես թույլ»
Դարեր շարունակ գրեթե անփոփոխ է եղել այն տեսակետը, որ քաղաքականության մեջ ուժն է ծնում իրավունք: Ոմանք իրենց քաղաքական կոնցեպտների մեջ բացահայտ էին արտահայտվում այդ գաղափարի օգտին (այդպես, օրինակ, այդ սզբունքից ելնելով իր տեսությունն է կառուցել հայտնի սոփեստ Ֆրասիմաքոսը, այդ մասին գրել են հռոմեական իրավաբանները, այդ սկզբունքի վրա են հիմնվում արդի ռեալիստական դպրոցի ներկայացուցիչները), ոմանք էլ լռում էին և նույնիսկ բարձր ամբիոններից հերքում այդ սկզբունքը, բայց, միևնույն է, իրենց քաղաքական գործունեությունը կառուցում էին հենց ա՛յդ սկզբունքից ելնելով: Այդ գաղափարի շրջանակներում ոմանք հիմնավորում էին հարձակողական քաղաքականության անհրաժեշտությունը, ոմանք էլ ավելի խաղաղ քաղաքականության կողմնակից էին, սակայն պնդում էին, որ այդ խաղաղության հիմքում ընկած է ուժեղ պետության գաղափարը, քանի որ պետությունը միշտ պետք է պատրաստ լինի դիմադրելու այլ երկրի հարձակմանը, իսկ դրա համար պետությունը պետք է ուժեղ լինի թե՛ տնտեսապես (ինչից բխում է տվյալ պետության ռազմական ուժը), թե՛ գաղափարապես:
Եվ չնայած այն բանին, որ այսօր բազմաթիվ միջազգային կազմակերպություններ կոչված են աշխարհում խաղաղություն պահպանել, վերջին ժամանակաշրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ խաղաղության գաղափարն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են առաջատար երկների շահերը և այդ շահերի բախումը:
Եվ այս պայմաններում առավել քան ակնհայտ է, որ Հայաստանի տիպի երկիրը, որին բախտ է վիճակվել հայտնվել այս տարածաշրջանում, պարզապես իրավունք չունի լինել տնտեսապես թույլ, Հայաստանի տիպի երկրի իշխանությունները պարզապես իրավունք չունեն վարել անսկզբունքային արտաքին քաղաքականություն (երբ Սերժ Սարգսյանն իր «և, և»-ի խայտառակ քաղաքականության շրջանակներում գնդակի պես «տշում է» մի ամբողջ երկիր ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրից դեպի ՄՄ, Թուքիայի հետ ֆուտբոլ խաղալուց դեպի կեղծ հայրենասիրություն և այլն, ինչը, ի դեպ, բացի քաղաքական հետևանքներից, բերում է նաև տնտեսական բացասական հետևանքների, երբ նկատվում է արտաքին ներդրումների ծավալների կտրուկ կրճատում (այդպես, օրինակ, 2013թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է 469.2 մլն դոլարի ուղղակի ներդրում, որը 35.3 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշներից, և ներդրումների կրճատումը նկատվում է նաև ռազմավարական ու տնտեսական գործընկեր համարվող երկրներից. ՌԴ-ի ներդրումները 2013 թվականին նախորդ տարվա համեմատ, կրճատվել են 33.6 տոկոսով, Ֆրանսիայինը՝ 57 տոկոսով, Գերմանիայինը՝ 54 տոկոսով և ԱՍՆ-ինը` 34.6 տոկոսով)):
Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն քայքայել ՀՀ տնտեսությունը՝ մանր, միջին և արդեն խոշոր բիզնեսի դեմ հարկային տեռոր իրականացնելով (ինչը, բնականաբար, խեղդում է բիզնես միջավայրի պոտենցիալը, որն այլ պայմաններում կարող էր հարկերի տեսքով բավականին ծանրակշիռ ներհոսք ապահովել դեպի պետբյուջե), բյուջեի գումարները (ինքնաթիռի տեսքով, օրինակ) սեփական քմահաճույքների վրա օգտագործելով, երկրում խայտառակ գնաճ թույլ տալով, երկրի ազգային հարստությունը վաճառելով և այլ երկրին հանձնելով մեր էներգետկ ոլորտը (Որոտանը, ՀայՌուսգազարդը և, շատ հնարավոր է, որ այլ), խայտառակ քաղաքականությամբ նպաստելով արտադրության ծավալների կրճատմանը (այդպես, օրինակ, նվազել է մշակող արդյունաբերությունը 6.9 տոկոսով, այդ թվում՝ խմիչքների արտադրությունը՝ 9.2 տոկոսով, իսկ սննդամթերքի արտադրությունը՝ 14.4 տոկոսով), տնտեսության «սաշիկացմանը» և մեկ օլիգարխի տնտեսության կառուցմանը:
Այս ամենը, ինչպես նաև մի շարք այլ հանգամանքներ, ուղղակի անհամադրելի են մեր տիպի երկրի հետ, և նույնիսկ տեսությունն է դրա մասին գոռում:

Նինա Մարգարյան