Թուրքական մամուլում, մասնավորապես, «Sozcu» պարբերականում, նոր մանրամասներ են հաղորդվում Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ Սոմայում քաղաքացուն բռունցքով հարվածելու մասին։
«Ինչո՞ւ ես փախչում, ա՛յ Իսրայելի վիժվածք» վանկարկելով՝ նա հարվածում է քաղաքացուն, որից հետո վերջինին դաժանաբար ծեծում են նրա թիկնապահները: Դեպքը տեղի է ունեցել Սոմայում, որտեղ ածխահանքեր են պայթել։ Էրդողանին այնտեղ բողոքի ցույցերով էին դիմավորել, իսկ ոստիկանների կողմից մի բողոքող երիտասարդի ձերբակալությունից հետո այնտեղ գտնվող քաղաքացիները միացել են բողոքի ցույցին։
Էրդողանը Սոմայում հարվածել է քաղաքացուն