Քաղաքական

16.05.2014 11:14


Ուորլիք. «Լեռնային Ղարաբաղին հարող տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին»

Ուորլիք. «Լեռնային Ղարաբաղին հարող տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին»

Ադրբեջանական 1news.az-ին տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ասել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս ստատուս-քվոն վտանգավոր է։

«Ստատուս-քվոն անկայուն է։ Այն գնալով ավելի ու ավելի վտանգավոր է դառնում, և ամենավատ ելքը կլինի վերսկսված պատերազմը»,–ասել է ամերիկացի համանախագահը՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ անելով առաջիկայում կրկին հանդիպել։

Ինչ վերաբերում է «Քարնեգի» հիմնադրամում իր ելույթին, Ուորլիքը հերթական անգամ ասել է, թե «Լեռնային Ղարաբաղին հարող տարածքներն օկուպացված են և պետք է վերադարձվեն Ադրբեջանին՝ որպես հիմնախնդրի վերջնական կարգավորման մեկ բաղադրիչ»:

«Սակայն կարևորն այն է, որ բոլոր վեց դրույթներն ընդունվեն, որպեսզի հնարավոր լինի խնդրի խաղաղ կարգավորումը»,–ասել է Ուրլիքը։

Հիշեցնենք, որ «Քարնեգի» հիմնադրամում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներին, նա ներկայացրել էր վեց դրույթ, որոնք պետք է տևական խաղաղության համաձայնագրի մաս կազմեն։

Այս խորագրի վերջին նյութերը