Լրահոս

16.05.2014 11:10


Արգենտինան Իրանի հետ 1994թ. ահաբեկչության հետաքննության մասին հուշագիրը հակասահմանադրական է ճանաչել

Արգենտինան Իրանի հետ 1994թ. ահաբեկչության հետաքննության մասին հուշագիրը հակասահմանադրական է ճանաչել

Բուենոս–Այրեսում 1994 թվականի հուլիսի 18-ի ահաբեկչության հետաքննության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը հակասում է Արգենտինայի Սահմանադրությանը։ Նման վճիռ է նախօրեին կայացրել երկրի դաշնային դատարանի կոլեգիան։ Փաստատուղթը 2013 թվականի հունվարին ստորագրել են Արգենտինան և Իրանը։

«Երկրի իշխանությունները պետք է զերծ մնան հուշագրի դրույթների կատարումից այնքան ժամանակ, քանի դեռ չեն սպառվել արդարադատության բոլոր միջոցները»,–մեջբերում է վճիռը «Buenos Aires Herald» թերթը։ Արգենտինայի իշխանությունները կարծում են, որ 85 մարդու կյանք խլած պայթյունին Իրանի ութ քաղաքացի է մասնակից, ներառյալ Իրանի պաշտպանության նախկին նախարար Ահմադ Վահիդին։ Պաշտոնական Թեհրանը պնդում է նրանց անմեղությունը։ Ահաբեկչությունը կազմակերպվել է հրեական մշակութային կենտրոնում։ Դաշնային դատարանը կրկին կարգադրել է Իրանին կասկածյալներին արտահանձնելու հայց ուղարկել և մտադիր է Ինտերպոլից նրանց ձերակալելու թույլտվություն ստանալ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը