Լրահոս

16.05.2014 11:01


Հունաստանի վարչապետը տեղեկացրել է, որ տնտեսության ծանր փուլն ավարտվում է

Հունաստանի վարչապետը տեղեկացրել է, որ տնտեսության ծանր փուլն ավարտվում է

Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասն այսօր հայտարարել է, որ ծանր շրջանը, որում հայտնվել էր երկիրը, ավարտվել է, և սկսվել է տնտեսական աճը։

«Մենք չենք վերադառնա անցյալ, հետ ճանապարհ չկա։ Ավարտվում է վարկատուների հետ հուշագրերի, զոհերի և անգործության կյանքի փուլը»,–ասել է վարչապետը Սալոնիկում իր «Նոր ժողովրդավարություն» կուսակցության նախընտրական ցույցին։

Նրա խոսքերով՝ այդ ծանր փուլն ավարտում են առաջիկա ընտրությունները՝ եվրախորհրդարանական և ՏԻՄ։ Սամարասը հավելել է, որ վեց տարվա ճգնաժամից հետո այս տարի տնտեսական աճ կգրանցվի, որը 2015 թվականին կկազմի 2.9%, իսկ 2016-ին՝ 3.7%: Երեքշաբթի էլ կներկայացվի տնտեսության զարգացման ծրագիրը մինչև 2020 թվականը:

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը