Կարծիք

16.05.2014 10:11


Արման Թաթոսյան

Արման Թաթոսյան

ՀՀԿ-ական պատգամավորներն ասում են, որ լավ եղավ՝ վարչապետը փոխվեց. հիմա բոլորը հավասար պայմաններում կաշխատեն, լավ կլինի, դեռ ոչ մի վարչապետ նման մոտեցում չի ունեցել։
Հիմա հարց 1. Որ հանրապետականները գոհ են, դա ժողովրդի համար լա՞վ է, թե՞ վատ։
Հարց 2. Բա որ Տիգրան Սարգսյանը վատն էր, չէր թողում աշխատեին, ինչո՞ւ էն ժամանակ ոչ մեկը դրա մասին չասաց, դեռ մի բան էլ ասողներին էին չուզող ու ազգի թշնամի համարում։
Հարց 3. Ո՞նց է լինում, որ ըստ հանրապետականների՝ ամեն նոր վարչապետը հնից ավելի լավն ա (նույնը ժամանակին Տիգրան Սարգսյանի մասին էին ասում), բայց մարդիկ ավելի վատ են ապրում:
Հ.Գ. Ու այստեղ խնդիրը ոչ Հովիկ Աբրահամյանն է, ոչ էլ նույնիսկ Տիգրան Սարգսյանը. խնդիրը ընդհանուր մոտեցման մեջ է, երբ իրենց համար միշտ լավն է էն մարդը, ով տվյալ պահին բարձրաստիճան պաշտոնյա է...

Արման Թաթոսյան

Այս խորագրի վերջին նյութերը