Կարծիք

16.05.2014 10:21


Տաթևիկ Պողպատյան

Տաթևիկ  Պողպատյան

Այսօր ընթացող քաղաքական-հասարակական քննարկումները և գործընթացները, եթե հնարավոր է դրանք գործընթացներ կամ քննարկումներ համարել, կարելի է բնութագրել միայն որպես անիմաստ գյալաջի:
Ու որքան երկար տևի այս լճացման շրջանը, որքան երկար ոչ իշխանական քաղաքական ուժերը չկարողանան ձևակերպել միասնական քաղաքական օրակարգ, այդքան կավելանա երկրում տիրող գաղջը, ինչը ձեռնտու է միայն Բաղրամյան 26-ին:
Հիմնականում քաղքենիական ոճով տարվող միասեռականության մասին քննարկումները, «հեղափոխական» վարչապետի կուտակային «բարեփոխումների» և «հեղափոխական» հայտարարությունների վերլուծությունները, պուրակի վերանվանման ճիշտ կամ սխալ լինելը, սովետական անցյալի և այսօրվա հայի ազգային ինքնության մասին մտորումները, իհարկե, շատ հետաքրքիր թեմաներ են, և այս ամենի մասին կարելի է նաև գիտական՝ նեղ մասնագիտական քննարկումներ անցկացնել, այնուհետ եզրակացության գալ, բողոքել և ինչ-որ բան փոխել, սակայն, երբ Հայաստանի Հանրապետությունում դեռ տիրում է բռնապետական ռեժիմը, որի գործունեության հետեւանքով մարդիկ հարյուրներով, հազարներով արտագաղթում են, ինչի հետեւանքով թուլանում է մեր պետությունը ու կանգնում լինել-չլինելու խնդրի առաջ, մենք իրավունք չունենք ժամանակ ծախսելու նմանատիպ խնդիրների հիմնականում վիրտուալ քննարկումների վրա:
Հարկավոր է լրջանալ և ձևավորել մեկ միասնական օրակարգ` ընդդեմ ռեժիմի և հանուն Հայաստանի Հանրապետության:

https://www.facebook.com/pogp.tatev/posts/4099411861124

Այս խորագրի վերջին նյութերը