Աշխարհ

16.05.2014 10:08


ԱՄՆ–ն արձագանքել է Լավրովի հարցադրմանը

ԱՄՆ–ն արձագանքել է Լավրովի հարցադրմանը

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության պետի տեղակալ Մարի Հարֆի էլեկտրոնային նամակը, գրում է, որ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նյուլանդը երբեք չի հանդիպել Ուկրաինայի ծայրահեղ ազգայնական «Աջ սեկտոր»-ի ներկայացուցիչներին, իսկ ԱՄՆ վարչակազմը ոչ մի աջակցություն չի ցուցաբերում այդ կազմակերպությանը։ Հարֆի այս նամակն արձագանքն էր ռուսական ԶԼՄ–ի տարածած այն տեղեկություններին, որ «Աջ սեկտորի» պատվիրակներն անցյալ ամսվա վերջին այցելել էին Վաշինգտոն` բանակցելու ԱՄՆ–ից աջակցություն ստանալու հարցի շուրջ։ Աղբյուրը նաև հիշեցնում է, որ խնդրին «Bloomberg» հեռուստաալիքի եթերում անդրադարձել էր նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Կցանկանայի ստանալ ԱՄՆ պատասխանը Վիկտորյա Նյուլանդի հետ հանդիպելու նպատակով «Աջ սեկտորի» համակարգող Անդրեյ Արտեմենկոյի՝ Վաշինգտոն կատարած գաղտնի այցի վերաբերյալ։ Խիստ վտանգավոր է շահարկել Եվրոպայում կատարվող իրադարձություններն օվկիանոսից այն կողմ. սրանք ձեզ համար հեռակառավարվող խաղեր չեն»,-հայտարարել էր Լավրովը:

Այս խորագրի վերջին նյութերը