Լրահոս

16.05.2014 08:42


Երկրաշարժ Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում

Երկրաշարժ Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում

Մայիսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 01.23-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 15-ին, ժամը 21.23-ին ) ՀՀ ԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նախիջևան - Հայաստան սահմանային գոտում՝ Քաջարան քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.180 և արևելյան երկայնության 45.960:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Քաջարան և Կապան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը