Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամակցության նախագիծ տրամադրելու հարցը դեռևս որոշված չէ
ՆԱՏՕ–ն դեռ չի որոշել Վրաստանին անդամակցության նախագիծ տրամադրելու հարցը սեպտեմբերին կայանալիք գագաթաժողովում: Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը՝ ելույթ ունենալով Սլովակիայում անվտանգության գագաթաժողովին:
Անցած տարի Ռասմուսսենը հայտարարել էր, որ Վրաստանը 2015-ին կարող է միանալ դաշինքի արձագանքման ուժերին։ Հունվարին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էլ հայտնեց, որ երկիրը հույս ունի ՆԱՏՕ-ի անդամակցության գործողության ծրագիրը ստանալ դաշինքի 2014թ. գագաթաժողովին։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել էր, որ առկա փուլում ՆԱՏՕ–ն ընդլայնվելու ծրագրեր չունի։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։