Էշթոնը և Իրանի ԱԳՆ ղեկավարը Վիեննայում հանդիպել են
ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը և Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավաթ Զարիֆը հանդիպել են Վիեննայում Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի»՝ միջուկային ծրագրի հարցով բանակցությունների շրջանակներում: Այս մասին հաղորդում է «IRNA» գործակալությունը: Էշթոնի և Զարիֆի միջև բանակցությունները մեկնարկել են այսօր առավոտյան։ Դրանից հետո կկայանա «վեցնյակի» և Իրանի հանդիպումը, որի ընթացքում նրանք կհամաձայնեցնեն իրանական միջուկային ծրագրի կարգավորման հարցով համընդգրկուն պայմանագիրը։ Բանակցությունների չորրորդ փուլի (մայիսի 13-16-ը) ընթացքում Ռուսաստանը, ԱՄՆ–ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան մի կողմից և Իրանի հետ՝ մյուս կողմից, պետք է համաձայնեցնեն վերջնական փաստաթղթի արդյունքները։
Վիեննայի ՄԱԿ–ի մասնաճյուղում առաջին գագաթաժողովի արդյունքում եվրոպական դիվանագիտության ղեկավարի մամլո քարտուղար Մայքլ Մենը հայտնել է, որ Իրանը և «վեցնյակը» սկսել են վերջնական պայմանագրի աշխատանքները։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։