Կիրո Մանոյան. «Օլանդի այցը հին բարեկամի մոտ այցելություն էր»
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ բյուրոյի Հայ դատի գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը տարածաշրջան բավական կարևոր իրադարձություն էր. «Եթե ընդհանուր առմամբ արժեվորենք, ապա հին բարեկամի մոտ այցելություն էր»։
Բանախոսը նշել է, որ հայ–ֆրանսիական տնտեսական հարաբերությունները զարգանալու տեղ ունեն. «Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական հարաբերությունները, սակայն, չեն համապատասխանում երկու երկրների միջև եղած բարեկամական հարաբերություններին»։
Կիրո Մանոյանն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Ֆրանսիայի նախագահի հետ պաշտոնական հանդիպումներին ընդդիմությունից որևէ մեկը հրավիրված չէր, և դա համարել է իշխանության ձախողումը.
«Պետք էր օրինակ վերցնել Ֆրանսիայից, երբ նա իր հետ բերել էր ընդդիմության ներկայացուցիչներին»։
Բանախոսը կարևորել է այն հանգամանքը, որ, Ֆրանսուա Օլանդի խոսքերով, Ֆրանսիան խնդիր չի տեսնում Արցախի կամարտահայտության նկատմամբ:
Խոսելով Ցեղասպանության 100-ամյակից՝ Կիրո Մանոյանը նշել է. «Պետք է ճանաչումից այն կողմ անցնենք և պահանջենք հատուցում: Պետք է շեշտադրումները ճիշտ դնել և հստակ պատգամ փոխանցել, թե մենք ինչ ենք ուզում աշխարհից և Թուրքիայից», –ապա հավելել, որ մարդկության դեմ կատարված ոճիրը վաղեմության ժամկետ չունի: