Քաղաքական

15.05.2014 14:31


Ստեփան Մարգարյան. «Սրա հետևում կանգնած էր Տիգրան Սարգսյանը» (տեսանյութ)

Ստեփան Մարգարյան. «Սրա հետևում կանգնած էր Տիգրան Սարգսյանը» (տեսանյութ)

«Գնումների մասին» և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին նախագծին անդրադառնալով՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն իր ելությում նշել է.

Անկեղծ ասած, կարծում էի՝ կառվարության հրաժարականից հետո այս նախագիծը դուրս կգար շրջանառությունից, որովհետև սրա հետևում կանգնած էր Տիգրան Սարգսյանը, ով սիրում էր թանկարժեք ճամփորդությունները: Ինչի՞ հետ կապվեց սա, որ հանկարծ եթե մենք, հասարակությունը գիտի, թե որքան է ծախսվում, սկսում է այս կամ այն անձի անվտանագությունը թուլանալ: Մենք գիտենք, թե պաշտպանության բնագավառում որքան է ծախսվում: Եթե այդ գումարը գիտենք, ուրեմն երկրի անվտանգությունը թուլանո՞ւմ է: Եթե մենք իմացանք ճամփորդության, ուտելու ծախսերը, գոնե բացատրեք՝ ինչո՞վ է թուլանում:

Նա հավելել է, որ վաղուց այս հարցը կարգավորված էր, և հարց է առաջանում՝ հիմա ի՞նչ պատահեց, որ պետական պահպանության տակ գտնվող անձաց ծախսերն ուզում են գաղտնագրել:

Եկեք ասենք, որ օրենքով գաղտնի է պահվում, թե որտեղից է գնվում այն ջուրը, որը հայտնվում է նախագահի սեղանին, այլ ոչ թե՝ որքան է ծախսվում: Այստեղ վախենալու բա՞ն ունենք մենք,–ասել է Ս. Մարգարյանը:

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում՝ քիչ անց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը