Տիգրան Սարգսյանի ինքնաթիռային շրջագայություններից հետո նման ծախսերը «գաղտնի» պահելու նախագիծ է բերել
ՀՀ ԱԺ–ն քննարկում է Կառավարության ներկայացրած «Գնումների մասին» և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին նախագիծը։
Այն նախատեսում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, այդ թվում՝ տրանսպորտի տեխնիկական սպասարկման և նորոգման, արարողակարգային ծախսերը, այդ թվում` պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նպատակով միջոցառումների սպասարկման ծախսերը դարձնել գաղտնի:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարել է, որ այս օրինագիծն ի հայտ է եկել այն աղմկահարույց բացահայտումներից հետո, երբ պարզվեց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հարկատուների հաշվին թանկարժեք ինքնաթիռներ է վարձում։
Նույնը պնդել է նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը.
–Երբ պարզվեց, որ նախկին վարչապետը վարձում էր ինքնաթիռներ և հարկատուների հաշվին շրջագայում, հապճեպ կերպով բերվեց այս օրինագիծը։ Ես ուսումնասիրել եմ միջազգային փորձը, նույնիսկ հետ եմ գնացել մինչև խորհրդային կարգեր, և անգամ Ստալինի ժամանակներում ես չտեսա այսպիսի նախադեպ, երբ ծախսերն արվեն գաղտնի։ Առավել ևս՝ 21–րդ դարում, եթե հարկատուն չպետք է իմանա՝ ինչպես են ծախսվում իր գումարները, և ամեն ինչ պետք է գնա «գաղտնի» գրիֆի տակ, բացարձակապես անընդունելի է։
Ն. Զոհրաբյանն առաջարկել է, որպեսզի Կառավարությունը նախագիծը հետ տանի։
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ընդգծել է, որ իշխանությունն այս օրինագծով կոռուպցիան պահպանելու է պետականորեն՝ գաղտնիության շղարշի տակ։
Նշենք, որ անվտանգության ապահովման նպատակով պետական պահպանություն է տրամադրվում ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ՀՀ վարչապետին:

7or.am