Քիչ առաջ ՀՀ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակի մասին» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության նախագիծը։
Հիշեցնենք, որ այս նախագծով փոխանցումներ չկատարած գործատուներն ազատվում են տույժերից և տուգանքներից, իսկ համակարգին միանալ չցանկացող քաղաքացիները պետք է գրավոր դիմում ներկայացնեն։
Քվեարկությունից առաջ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու։
–Քանի որ Կառավարությունը մերժել է մեր առաջարկը, մենք դեմ կքվեարկենք։ Իսկ մենք առաջարկում էինք, որ դիմում գրեն ոչ թե համակարգին միանալ չցանկացողները, այլ նրանք, ովքեր կամավոր հիմունքներով ցանկանում են միանալ,–ասել է Հ. Մարգարյանը։
Արդյունքում օրինագիծն ընդունվել է 67 կողմ, 18 դեմ և 29 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Ինչպես առաջին ընթերցման ժամանակ, այս անգամ ևս ԲՀԿ–ն և ՀՅԴ–ն ձեռնպահ են քվեարկել, ՀԱԿ–ն ու «Ժառանգությունը»՝ դեմ։
Կուտակայինի մասին օրենքը վերջնականապես ընդունվեց

7or.am