ԵԱՀԿ–ն գտնում է, որ «կլոր սեղանների» անցկացումը թույլ կտա Ուկրաինայում երկխոսություն ապահովել
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Դիդիե Բուրկխալթերը գտնում է, որ ազգային երկոսության մեկնարկն Ուկրաինայում թույլ կտա կայունացնել քաղաքական իրավիճակը երկրում։ Այս մասին ասվում է կազմակերպության մամուլի ծառայության հրապարակած հայտարարությունում։ Բուրկխալթերի խոսքերով՝ ԵԱՀԿ–ն պատրաստ է նաև հետագայում աջակցել ուկրաինական իշխանություններին՝ ապահովելով կազմակերպչական և փորձագիտական օգնություն հատուկ դիտորդական առաքելության և նախագծերի համակարգման ուկրաիանական գործակալության կողմից։ Նա նաև հույս է հայտնել, որ ազգային երկխոսությունը թույլ կտա կայունացնել քաղաքական իրավիճակը մայիսի 25-ի նախագահական ընտրություններին ընդառաջ։
«Այդ գործընթացի մեկնարկը, իրականացված Ուկրաինայի նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկի և Լեոնիդ Կուչմայի կողմից, նոր հնչեղություն կտա հետագա խորհրդակցություններին, որոնք պետք է իրագործվեն շրջաններում»,–գտնում է Բուրկխալթերը։
Նշենք, որ նախօրեին Գերագույն ռադայում ազգային միասնության «կլոր սեղան» է անցկացվել, որում քննարկվել են Դոնբասում իրավիճակի կարգավորման խնդիրները, սահմանադրական բարեփոխումները, իշխանության ապակենտրոնացումը, կաշառակերության դեմ պայքարը և մի շարք այլ հարցեր։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։